Բազում խնդիրներ լուծման կարոտ են հենց պատժի կիրառման միջոցով
Այսօր շատ հայեր Դուգինի դստեր մեքենայի պայթեցումը մեկնաբանում են որպես աստծո պատիժ, կարմա եւ այլն։ Իրականում ոչ մի կարմա էլ չկա ու հայերս ի վերջո պետք է կարողանանք դուրս գալ կրոնական գիտակցության կապանքներից։ Դուգինը պուտինյան Ռուսաստանի գաղափարական հայրն է, Եւրասիայում ռուսական ու թյուրքական աշխարհների դաշինքի հետեւորդ ռազմաքաղաքական ու ֆինանսատնտեսական շերտերի քրմապետը։ Կրոնը եւ եկեղեցին քաղաքական երեւույթներ են եւ «քրմապետ» տերմինը ես օգտագործում եմ հենց բուն նշանակությամբ, որպես քաղաքական գաղափարախոսության ղեկավար։ Դուգինի դստեր ահաբեկումը քաղաքական ակտ է՝ կազմակերպված քաղաքական այն սուբյեկտների կողմից, ովքեր Դուգինի գաղափարախոսության հակառակորդն են եւ ովքեր գիտակցում են դրա ավերիչ բնույթը մարդկության մի ստվար մասի համար։ Մեզ համար կարեւոր է Դուգինի դստեր ահաբեկումը չվերագրել կարմային,...