Հայությունը պետք է տեր մնա Բերձորին, Աղավնոյին, Սուսին

Օգոստոսի 23-ը ՀՀ անկախության գործընթացի սկիզբը ազդարարող եւ վերջին 32 տարում նորմատիվ իրավական մեր բոլոր ակտերի հիմքը հանդիսացած «Հռչակագրի» ընդունման խորհրդանշական օրն է։

Այդ օրը չի ապականվել կուսակցական գզվռտոցների, մեր երկրի նկատմամբ թշնամի պետությունների դիտավորյալ գործողությունների, Հայաստանի կոլլաբորացիոնիստ ու տգետ ղեկավարների օրվա խորհուրդը նսեմացնող արարքների հետեւանքով։

Այս օգոստոսի 23-ը մեզ համար անչափ կարեւոր է նաեւ այն պատճառով, որ օգոստոսի 25-ին Լաչինի միջանցքի գործող ճանապարհի դավաճանական հանձնման պատճառով հայությունը ոգեղեն ամուր հիմքով եւ ժողովրդական ինքնակազմակերպմամբ պետք է տեր մնա Բերձորին, Սուսին, Աղավնոյին, քանզի դրանից անմիջապես հետո թուրքերը անցնելու են Մեղրու «միջանցքը» բացելու գործին։

Մեզ առաջիկայում շատ ծանր օրեր են սպասվում։ Սուրմալուի պայթյունով արդեն իսկ գործարկվել է հայությանը խուճապի մատնելու, երկրում քաոս ստեղծելու գործընթացը։ Այդ իսկ պատճառով ես կարող եմ ապավինել մեր ազգի իրապես շատ բարձր ողջախոհությանն ու շրջահայացությանը եւ խորհուրդ տալ այդ օրը ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈւՄ չզբաղվել ներքաղաքական գզվռտոցներով։

Եթե չենք ցանկանում, որպեսզի օգոստոսի 25-ին Ալիեւը ռազմակալի Մեղրին, իսկ Պուտինը՝ Երեւանը, ապա օգոստոսի 23-ին բոլորս պետք է ոչ թե մեր ուշադրությունը կենտրոնացնենք մայրաքաղաքի վրա, այլ՝ Լաչինի գործող ճանապարհի ամրապնդման ու այնտեղ միջազգային տարբեր առաքելություններ տանելու։ Համոզված եմ շատերն են հասկանում, որ թե՛ գործող վարչախումբը եւ թե՛ “ընդդիմության” անունից հանդես եկող տարբեր խմբակները կառավարվում են մեկ կենտրոնից եւ առաջիկա շաբաթվա ընթացքում ու հատկապես՝ օգոստոսի 23-ին, մենք ոչ մի դեպքում չպետք է տրվենք զանգվածային միջոցառումներին, որոնք ծառայելու են միայն արտաքին ուժերին։

Եթե ինչ-որ մեկին կթվա, որ գրառումս ի պաշտպանություն կատարյալ տգետ ու խելապակաս Նիկոլի է արված, ապա նման մարդը միայն տկարամիտը կարող է լինել։ Նիկոլին ու նրա մանկապարտեզին վայելքներին տրվելու համար շատ քիչ ժամանակ է մնացել, քանզի իրենց զբաղեցրած պաշտոններին անհամապատասխանությունն արդեն աշխարհաքաղաքական խնդիր է դարձել։

Սարո Սարոյան