Մշակույթ

Հայկական «Ամերիկացի» ֆիլմը՝ «Օսկար»-ի կարճ ցուցակում
Հայաստանաճանաչում, Միջազգային, Մշակույթ, Պատմություն, Տեսանյութ, Փաստա-վավերագրական

Հայկական «Ամերիկացի» ֆիլմը՝ «Օսկար»-ի կարճ ցուցակում

https://youtu.be/QI_Xr5fK5CQ   Առաջին անգամ հայկական արտադրության ֆիլմն անցել է «Օսկար»-ի կարճ ցուցակի երկրորդ փուլ: Երեկոյան ԱՄՆ-ի կինոարվեստի ակադեմիան հրապարակել է 96-րդ մրցանակաբաշխության 10 անվանակարգում ընդգրկված աշխատանքների shortlist-ը: «Միջազգային լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում տարբեր երկրներից ներկայացված 88 աշխատանքից հաջորդ փուլ են անցել 15-ը, այդ թվում՝ ռեժիսոր Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը, որը պատմում է Ցեղասպանությունից ողջ մնացած եւ Միացյալ Նահանգներ գաղթած Չարլիի մասին: Գլխավոր կերպարին մարմնավորում է հենց ռեժիսորը: 1947-ին Չարլին վերադառնում է Հայաստան ու բախվում խորհրդային իրականությանը. նրան ձերբակալում են եւ դատապարտում ազատազրկման: Կալանավայրի արտաքին պատի՝ երկրաշարժից առաջացած ճեղքի միջոցով նա սկսում է հետեւել դիմացի շենքի բնակարաններ...
Կանք պիտի լինենք ու դեռ շատանանք
Մշակույթ, Տեսանյութ, Քաղաքական

Կանք պիտի լինենք ու դեռ շատանանք

Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։ Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում: Պարզապես մենք էլ պիտի ընդունենք‚ Որ մե՛նք‚ միայն մե՜նք Արարատ ունենք‚ Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սևանում‚ Երկինքը իր ճիշտ պատճենը հանում: Պարզապես Դավիթն այստեղ է կռվել: Պարզապես Նարեկն այստեղ է գրվել: Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚ Քարից շինել ձուկ‚ և թռչուն՝ կավից‚ Ուսուցմա՛ն համար և աշակերտե՜լ Գեղեցկի՛ն‚ Բարո՛ւն‚ Վսեմի՛ն‚ Լավի՜ն...   Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում:   Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել‚- Պարզապես շատ ենք մենք արյուն հեղել. Պարզապես մենք մեր դարավոր կյանքում‚ Երբ եղել ենք շատ Ու եղել կանգուն‚ Դարձյա՛լ չենք ճնշել մեկ ուրիշ ազգի‚ Ո՛չ ոք չի տուժել զարկից մեր բազկի։ Եթե գերել ե...