Իրան, Հայաստան, Վրաստան ճանապարհը պիտի լինի գլխավոր նպատակը
ԴԻՄՈւՄ
Հայաստանի, Իրանի ու Վրաստանի իշխանություններին, քաղաքական, հասարակական, ռազմական գործիչներին, մտավորականներին, հոգևորականներին և ընդհանրապես հանրություններին.
Աշխարհագրությունը հուշում է, որ եթե հաշվի չառնենք օվկիանոսային երկար ճանապարհները, արևելքն ու արևմուտքը իրար ուղիղ կապող միակ հնարավորինս անկախ (թուրքական և ռուսական գործոնները շրջանցելու հնարավորություն ունեցող) ճանապարհը Իրան-Հայաստան-Վրաստան երկրներով անցնող միջազգային ճանապարհն է։ Այս ճանապարհի գործարկումն ու դրա ինքնիշխան անկախության ապահովումը պետք է լինի այս երեք երկրների գլխավոր նպատակներից մեկը։ Ցանկացած միջազգային կառույց, երկիր, գերտերություն, ով դեմ է այս ճանապարհի կայացմանը, դեմ է մեր երեք երկրների շահերին և գոյությանը, նաև այս ճանապարհից օգտվել ցանկացող երկրների շահերին ու զարգացմանը, սրա գիտակցումը պետք է ուղե...










