Վարուժան Ավետիսյան. Աշխարհն արմատապես կերպափոխվում է։
ԿՐԿՆԵՆՔ, ՄՏԱԾԵՆՔ, ԳՈՐԾԵՆՔ
Աշխարհն արմատապես կերպափոխվում է։
Այդ կերպափոխման երկու հիմնական գործոններն են.
1) ԱՄՆ-Չինաստան գլոբալ մրցակցությունը,
2) 4-րդ արդյունաբերական հեղափոխությունը և դրանով պայմանավորված ռեգիոնալացումը։
ԱՄՆ շահը թելադրում է, որ Ռուսաստանն առնվազն չկցվի Չինաստանի նախագծած մեգառեգիոնին։ Քանի որ Ռուսաստանը չի ցանկանում կցվել Արեւմուտքի մեգառեգիոնին, իսկ Չինաստանին կցվելու փորձի դեպքում Արեւմուտքը նրան կկործանի, ապա նրա համար մնում է մեկ տարբերակ` իր շուրջը կազմավորել միջռեգիոնալ թերռեգիոն (Ռուսաստանը չի կարող ռեգիոն ստեղծել, քանի որ չունի դրա համար անհրաժեշտ կարողություններ)։ Այդ թերռեգիոնը նախատեսվում է որպես Ռուսաստանի, նրա արբանյակների և նրա հետ համագործակցողների` զոնայական-զոլավոր մի կոնգլոմերատ, որը կլինի Արևմտյան մեգառեգիոնի եւ Չինաստանի միջեւ և, ...









