Վերլուծական

Հայաստանը և հայ ազգը ջրբաժանի առջև են. Արթուր Այվազյան
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Հայաստանը և հայ ազգը ջրբաժանի առջև են. Արթուր Այվազյան

Կտրվենք շարունակական կեղծ օրակարգերից` համայնքային ընտրություններ, Ալենը թաքնված տեսախցիկի գլխավոր հերոս, ԱԺ-ում բոքս ու հայհոյանք և անդրադառնանք հիմնական և բախտորոշ օրակարգին: Հայաստանը և հայ ազգը ջրբաժանի առջև են: Մի ափում դարերի ռուսական կայսերական լուծն է, որը սպառնում է մեզ վերջնական կործանմամբ, մյուսում ազատագրումն այդ լծից, ինչը հնարավորություն կտա հիմք դնել իրական հայկական պետականության ստեղծմանը: Ո՞ր կողմն ի վերջո կթեքի մեզ պատմության անիվը կախված է լինելու միմիայն մեզանից, մեր ազգի գիտակցության արթնացումից և համախմբման ցանկությունից: Ազգային-Ժողովրդավարական Բևեռն իր գաղափարական հզոր զինանոցով և անկոտրում կամքով պատրաստ է ստանձնել ազատագրական շարժման առաջնորդությունը և դուրս բերել բոլորիս դեպի միակ և կենսական նշանակություն ունեցող ափ: ...
Ինչպես են կազմվել խորհրդային քարտեզները. Գևորգ Դանիելյան
Լուրեր, Պատմություն, Վերլուծական, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Ինչպես են կազմվել խորհրդային քարտեզները. Գևորգ Դանիելյան

Ինչպես են կազմվել խորհրդային քարտեզները, որոնք ոչ դե յուրե և ոչ էլ դե ֆակտո չունեն կիրառական արժեք: Նախ, Հայաստանի տարածքները մշտապես եղել են՝ այլոց իբր քաղաքական ենթատեքստով սիրաշահելու գործիք: Խորհրդային տարիներին իրավագետների և պատմագետների տեսադաշտում առավելապես հայտնվում էին 1918-20 թթ. Հայկական տարածքների կորուստների վերաբերյալ փաստերը, և գրեթե իսպառ բացայակել են «եղբայրական» ժողովուրդներին հետևողականորեն հանձնված տարածքների վերաբերյալ ուսումնասիրությունները: Ճակատագրի հեգնանքով այդպիսի լրջագույն հետազոտություններ (այդ թվում՝ արխիվային հարուստ նյութի ներգրավմամբ), կյանքի կոչվեցին, հատկապես 2020 թ.՝ մինչև 44-օրյա պատերազմը: Մասնագետները կոնկրետ հիմքերով արձանագրում են ակնհայտ ապօրինի միջամտություններով, հատկապես 1922-36 թթ. տարածքային կորուստների, մասնավորապես քեմալական Թուրքիային և խ...
Ալեքսանդր Քանանեան. Գաղութատիրոջը գործընկեր դարձնելու միակ ուղին նրան հնարավորինս ուժեղ ցավացնելն է
Լուրեր, Պատմություն, Վերլուծական, Քաղաքական

Ալեքսանդր Քանանեան. Գաղութատիրոջը գործընկեր դարձնելու միակ ուղին նրան հնարավորինս ուժեղ ցավացնելն է

Որոշիչ է նոյեմբերի 9-ի «եռակողմ յայտարարութիւնը»։ Ով այն հրապարակաւ եւ իսպառ չի մերժում՝ ազգային֊պետական աւրակարգի հետ որ եւ իցէ աղերս չունի: Որոշիչ է Հայաստանի ինքնիշխան տարածք հասկացութիւնը։ Ով Հայաստանի պետական սահմանը նոյնացնում է խորհրդային վարչական ապաւրինի սահմանների հետ՝ ազգային֊պետական աւրակարգի հետ որ եւ իցէ աղերս չունի։ «Խաղաղութեան աւրակարգն» անխուսափելիաւրէն յանգեցնելու է վերահաս եւ մաւտալուտ երկրորդ ցեղասպանութեանը եւ հայութեան լիակատար հայրենազրկմանը։ Իսպառ վերանալու եզրին կանգնած ազգն անվերապահ իրաւունք եւ բացարձակ անայղընտրանք պարտականութիւն ունի՝ առանց դիւանագիտական թերասացութիւնների ու այղեւայղութիւնների հռչակագրելու ինքնիշխանութեան եւ հայրենատիրութեան իր մշտնջենաւոր եւ անվիճարկելի իրաւունքը։ Առանց ցեղասպանութեան հետեւանքների՝ յատկապէս առանց Հայաստանի յետցեղասպանական մաս...
Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական զորքերի տեղաշարժը մտահոգություն է առաջացնում ԱՄՆ-ում, Եվրոպայում
Լուրեր, Միջազգային, Վերլուծական, Քաղաքական

Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական զորքերի տեղաշարժը մտահոգություն է առաջացնում ԱՄՆ-ում, Եվրոպայում

Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական զորքերի կուտակումների վերսկսված աճը մտահոգություն է առաջացրել ԱՄՆ-ի և Եվրոպայի որոշ պաշտոնյաների մոտ: Պաշտոնական անձինք, խոսել են անանունության պայմանով, քանի որ նրանք լիազորված չեն եղել հրապարակայնորեն քննարկել այդ հարցը, հայտարարել են, որ զորքերի տեղաշարժը կրկին անհանգստություն է առաջացրել ապրիլից ի վեր, որը  վերջին տարիներին Ուկրաինայի սահմանի մոտ Ռուսաստանի կողմից զորքերի ամենախոշոր աճն էր, և արժանացել էր միջազգային արձագանքի: Այս շրջանում ռուսական զորքերի վերսկսված տեղաշարժերը տեղի են ունենում այն իրավիճակում, երբ Կրեմլը ավելի կոշտ գիծ է վարում Ուկրաինայի նկատմամբ։ Ռուս պաշտոնյաները, սկսած նախագահ Վլադիմիր Պուտինից և ավելի ցածր, վերջին ամիսներին ուժեղացրել են իրենց հռետորաբանությունը՝ հարձակվելով Արևմուտքի հետ Կիևի կապի վրա և անգամ կասկածի տակ...