Որո՞նք են հայության չափանիշները. ՍԱՄՎԵԼ ԱՍԼԻԿՅԱՆ
Մարդկությունը պետություն ունենալու և այդ պետությունը զարգացնելու նպատակով նախ և առաջ գծում է պետական և ազգային շահերի համար կարմիր գծեր, որից այն կողմ անցնելը` դավաճանություն է: Այդ գծերը միս և արյուն են ստանում ամրագրվելով մայր օրենքներով, որի միջոցով ներմուծվում են քաղաքացիների գիտակցություն և ըստ դրա ստեղծվում է իր պետականության իրավունքներն իմացող արժանապատիվ հասարակություն:
Մենք չունենք պետական մշակույթ և մեր ժողովրդի գիտակցության մեջ չեն ներդրվել հանուն պետական արժեքների պահպանման կարմիր գծեր: Սակայն ի վերուստ ազգերը և մարդկային այս կամ այն ցեղախումբը պետք է կրի իր մեջ արժանապատվությունը պահպանող չափանիշներ: Որո՞նք են հայության չափանիշները: Ի՞նչ մենք չենք կարող հանդուրժել: Կա՞ այնպիսի մի զիջում, որից հետո հավաքական հայությունը կսուբյեկտանա և կսրբի իր ճանփից բոլոր հակապետական երևու...









