«Արցախը պետք է մնա հայկական» թեզից ծնվեց` «Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանն է»-ի քաղաքականությունը:
«Արցախը պետք է մնա հայկական» թեզից ծնվեց` «Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանն է»-ի քաղաքականությունը: __ Ի՞նչ է նշանակում` «Արցախը պետք է մնա հայկական», և ո՞րն է այդ մոտեցման խորքային քաղաքական բովանդակությունը: Պատկերացնենք վատագույն սցենարով, եթե ադրբեջանական անձնագրեր բաժանեն արցախահայությանը, ապա այդ դեպքում Արցախը կհամարվի՞ հայկական: Օրինակ` Բեյրութի Պուրճ Համուտի հայկական թաղամասն էլ է համարվում հայկական, բայց Բեյրութը այլ պետության կազմի մեջ է, որը Հայաստանի հետ որևէ կապ չունի: Ենթադրենք եթե նախքան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը և Մոսկվայի պլանների ձախողումը՝ ռուսական սցենարով զարգանային իրադարձությունները, որով ենթադրվում էր, որ Արցախը կդառնա Ռուսաստանի անկլավ, ապա այդ դեպքու՞մ էլ «Արցախը կմնար հայկական»։ Ապա ո՞րն է «Արցախը պետք է մնա հայկական» եզրույթի քաղաքական ուղերձը: Իրականում «Ա...