«Ռուսական դրոշը տեղ չունի Փարիզի Օլիմպիական խաղերում». Մակրոն

«Ռուսական դրոշը տեղ չունի Փարիզի Օլիմպիական խաղերում». Մակրոն
Ռուսաստանի դրոշը տեղ չունի Փարիզի Օլիմպիական խաղերում, քանի դեռ այդ երկիրը ռազմական հանցագործություններ է կատարում Ուկրաինայում, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ L’Équipe-ին տված հարցազրույցում։

«Ակնհայտ է, որ Փարիզի խաղերում չի կարող լինել Ռուսաստանի դրոշ, կարծում եմ՝ այս հարցում համաձայնություն կա»,- ասել է Մակրոնը:

Փարիզի ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։