Հումանիտար ճգնաժամին վերջ դնելու համար ԱՄՆ-ն պետք է հենց հիմա գործի․ կոնգրեսական

Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը X-ի իր միկրոբլոգում վերահրապարակել է հայազգի ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված կոչը։ «Շնորհակալություն, Քիմ Քարդաշյան, որ ներկայացրեցիք ձեր պատմությունը  և հանդես եկաք հայ ժողովրդի պաշտպանությամբ։ Եթե ​​Ալիևին պատասխանատվության չենթարկենք Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման համար, ապա անթիվ հայերի կյանքեր կշարունակեն վտանգված մնալ։ ԱՄՆ-ն պետք է հենց հիմա գործի, որպեսզի վերջ դնի այս հումանիտար ճգնաժամին»,- գրել է կոնգրեսականը։

Rep. Frank Pallone в X: «Thank you @KimKardashian for sharing your story and advocating for the Armenian people. If we don’t hold Aliyev accountable for his illegal blockade of the Lachin Corridor, then countless Armenian lives will remain at risk. The U.S. should act now to end this humanitarian crisis.» / X (twitter.com)