ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԲԱՐԵԿԱՄՆ ՈՒ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿԸ
Հայ ժողովրդի մեծագույն բարեկամն ու արդարության մարտիկը (Վիլսոնի ծննդյան 165-ամյակի առիթով)
Տարեվերջին՝ դեկտեմբերի 28-ին, լրանում է ԱՄՆ 28-րդ նախագահ (1913-1921թթ.), Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր (1920թ.), հայ ժողովրդի մեծագույն բարեկամ, արդարության աննկուն մարտիկ, Վուդրո Թոմաս Վիլսոնի (Woodrow Thomas Wilson) ծննդյան 165-ամյակը:
Պայքարով ու մաքառումներով լեցուն պատմության ընթացքում հայ ժողովուրդն ունեցել է բազմաթիվ բարեկամներ: Բայց չկա մեկը, որ իր զբաղեցրած դիրքով, հայ ժողովրդին մատուցած մարդասիրական վաստակով, Հայաստանի Հանրապետության կյանքում ունեցած իրավական ու քաղաքական ներդրումով անգամ մոտ լինի Վուդրո Վիլսոնին: Այս առումով Վուդրո Թոմաս Վիլսոնը բացառիկ է և անզուգական:
Վուդրո Վիլսոնի հայ ժողովրդի հանդեպ ունեցած վաստակը կարելի է բաժանել երկու մասի: Առաջինը նրա դերակատ...