Ռուսաստանը կմնա միայնակ Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ բախման դեպքում.ՍԱՄՎԵԼ ԱՍԼԻԿՅԱՆ
Առցանց ելույթ ունենալով Դավոսի ֆորումի բացմանը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը կոչ է արել հրաժարվել սառը պատերազմի մտածելակերպից և ձգտել խաղաղ գոյակցության։
Իրանը` ըստ իր քաղաքական ավանդույթների, վերջին տարիների ընթացքում միշտ պահպանել է սկզբունքային դիրքորոշում Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցում և ընդգծել է միջազգային նորմերի պահպանման անհրաժեշտությունը։ Իրանը չի՛ աջակցի Ռուսաստանին ռուս-ուկրաինական ռազմական բախման դեպքում:
Թուրք-ադրբեջանական տանդեմը շատ հստակ վերջերս հայտնեց իր տեսակետը Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցի շուրջ, հանձինս Ալիևի, որը Կիևում հայտնեց իր աջակցությունը Ուկրաինային, իսկ Էրդողանը բազմիցս խոսել է Ղրիմի զավթման մասին՝ ռուսական զորքերի կողմից:
Ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանը կմնա միայնակ Ուկրաինայի դեմ լայնամա...










