ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. ԱՐԴՅՈՔ Ո՞ՐՆ ԷՐ ՀԱՅԱԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՊԱՏՃԱՌԸ
Արդյոք ո՞րն էր մեր 1918-20թթ հանրապետության կորստի պատճառը: Պատճառը մեկը չէ, բազմաթիվ են պատճառները, և միշտ էլ այդպես է լինում՝ այդ օրերի աշխարհաքաղաքական զարգացումներից, ընթացքից սկսած մինչև մեր ներքին ազգային կազմակերպվածքից դուրս գալով:
Ես միշտ շատ եմ հետաքրքրվել այդ ժամանակաշրջանով և վերջերս եկել եմ այն եզրակացության, որ մեր հանրապետության կորստի գլխավոր պատճառը եղել է մեր ժողովրդի՝ այդ հայտնի երկընտրանքի մեջ ընկած լինելը առնվազն երկու-երեք հարյուր տարի, այդ դավադիր երկընտրանքը՝ ռո՞ւս, թե՞ թուրք, թո՞ւրք, թե՞ ռուս:
Եվ երբ հիշում ենք 1918-20 թթ., 1917-ի հեղափոխությունը արդեն տեղի է ունեցել, այդ հեղափոխության գաղափարները քաղաքական էլիտայի մեջ խորապես նստած են եղել, և պարզ է, որ այդ դավադիր երկընտրանքից մեր ժողովուրդը փորձել է ընտրել ռուսական կողմը, քան թուրքականը՝ չհասկանալով, որ նույնք...










