Քաղաքական

Պետություն և սահմանադրություն ունենում է միայն քաղաքական ազգը
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Պետություն և սահմանադրություն ունենում է միայն քաղաքական ազգը

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ առկա քննարկումները ևս մեկ անգամ մերկացնում են հանրային տիրույթը զբաղեցնող հասարակական-քաղաքական մտքի և կամքի աղետալի սահմանափակությունը։ Մինչդեռ ակնհայտ ու բնական ճշմարտություն է, որ պետություն և, ըստ այդմ՝ սահմանադրություն կարող է ունենալ միայն քաղաքական ազգը։ Հայությունը գաղութացված է, ուստի որպես քաղաքական ազգ կայանալու, ըստ այդմ՝ պետություն և սահմանադրություն ունենալու համար նախ պետք է պետականության և սահմանադրականության նպատակադրմամբ ապագաղութացվի ազգային-ազատագրական պայքարով։ Վարուժան Ավետիսյան 12 հուլիսի 2022 թ. Նուբարաշեն ՔԿՀ...
Արա Պապյանը այցելել է Կանադայի Գուելֆ քաղաք
Լուրեր, Պատմություն, Քաղաքական

Արա Պապյանը այցելել է Կանադայի Գուելֆ քաղաք

Հուլիսի 5-ին Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանը Կանադայի Օնտարիո նահանգ աշխատանքային այցի ընթացքում՝ ուղեկցությամբ տարբեր սերնդի սփյուռքի մեր հայրենակիցների, այցելել է քաղաք Գուէլֆ։ Այցելությունը բացառիկ էր մի քանի առումներով. Ազգային քաղաքական և արվեստի ներկայացուցիչների հետ միասին առաջին անգամ տարիների մոռացության խորքից վեր է հանվել մեր ազգի բացառիկ տաղանդի տեր մի արվեստագետի՝ Արմանդ Բուզբուզեանի աշխատանքներից մի քանիսը։ Արմանդ Բուզբուզեանը, ում իրավամբ համարում են Արշիլ Գորկու հետնորդ, ում աբստարկտ արվեստը ոգեղեն իր էությամբ հավասարպես գերել է տարբեր ազգերի ներկայացուցիչների, իր վերածնունդն ապրեց և արժևորվեց այս նախաձեռնությամբ։ Արմանդը ստաղծել է «Սասնա Ծռեր» քանդակների շարք, որոնցից մեկը՝ «Սասունցի Դավիթ»-ը պահվում է Գուէլֆի պատկերասրահում և ժամանակավոր ...
Երևանում ցուցադրվել է «Մարիուպոլ» ուկրաինական վավերագրական ֆիլմը
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

Երևանում ցուցադրվել է «Մարիուպոլ» ուկրաինական վավերագրական ֆիլմը

Բևեռի Խորհրդի անդամներ Հայկ Մարտիրոսյանը և Վահե Գասպարյանը ներկա են գտնվել Ուկրաինայի, Լիտվայի և Լեհաստանի դեսպանությունների կողմից հուլիսի 7-ին կազմակերպված «Մարիուպոլ» ուկրաինական վավերագրական ֆիլմի ցուցադրությանը։ Ֆիլմի ցուցադրությանը հրավիրված են եղել Հայաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, այդ թվում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Բևեռի խորհրդի անդամները զրուցել են են ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ` ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի ունեցած ընդունելության ժամանակ: ...
Բանալին և չափանիշը ինքնիշխան Հայաստանն է
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Բանալին և չափանիշը ինքնիշխան Հայաստանն է

Վարուժան Ավետիսյան 06 հուլիսի, 2022 թ. Նուբարաշեն ՔԿՀ Բանալին և չափանիշը ինքնիշխան Հայաստանն է Քանի դեռ Հայաստանը (Արցախը ներառյալ) Ռուսաստանի կիսագաղութ է և մեր տարածաշրջանի ճարտարապետությունը մնում է 1921թ. Մոսկվայի ռուս-թուրքական ապօրինի ու զավթչական պայմանագրի տրամաբանության մեջ, խաղաղության, կայունության, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման որևէ գործողություն բացառապես լինելու է Հայաստանի հաշվին և հօգուտ Ադրբեջանի, Թուրքիայի ու Ռուսաստանի: Մասնավորապես, խոսքը վերաբերվում է նաև օրեր առաջ արձանագրված հայ-թուրքական համաձայնությանը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստանի և Թուրքիայի սահմանը բացելու վերաբերյալ: Այս համաձայնությունը կարևոր նախաքայլ է Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի միջև թափանցիկ միջանցք դարձնելու և դրանով հիմնականում Ադրբեջանի և Ռ...
Բևեռի խորհրդի անդամները մասնակցել են ԱՄՆ անկախության տոնի միջոցառմանը
Լուրեր, Քաղաքական

Բևեռի խորհրդի անդամները մասնակցել են ԱՄՆ անկախության տոնի միջոցառմանը

Հունիսի 30-ին Երևանի ԱՄՆ դեսպանությունում տեղի ունեցավ Միացյալ Նահանգների անկախության 246-րդ տարեդարձին նվիրված տոնական երեկո, որին պաշտոնապես հրավիրված էր նաև Ազգային-ժողովրդավարական Բևեռը: Բևեռի անունից միջոցառմանը մասնակցեցին խորհրդի անդամներ Գարեգին Չուգասզյանն ու Վահե Գասպարյանը։
Պուտինին ներքաշեցին խնամքով լարած թակարդը. Արթուր Այվազյան
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Պուտինին ներքաշեցին խնամքով լարած թակարդը. Արթուր Այվազյան

Պուտինը շատ կցանկանար կոմունիստական բարքերը վերադարձնել Ռուսաստան` կիրառեր կոշտ ռեպրեսիաներ, հազարավոր մարդկանց մահապատժի ենթարկեր, ողջ բնակչությանն ահաբեկեր և իր նախորդների նման երկաթյա նոր վարագույրով պատվեր, վերածվելով նորօրյա Հյուսիսային Կորեայի: Ի դժբախտություն իրեն դա արդեն անիրագործելի ցանկություն է: Այլևս ոչինչ չի փրկի ո'չ Պուտինին, ո'չ էլ պուտինյան Ռուսաստանին, նրան ներքաշեցին խնամքով լարած թակարդը և նա հիմարաբար կուլ տվեց խայծը: Մոտ ապագայում շատ հետաքրքիր է լինելու հետևել Ռուսաստանի ճակատագրի վայրիվերումների ընթացքին, որոնց ծիլերն արդեն նշմարվում են: Սակայն պարտավոր ենք հաշվի առնել, որ սկսված այդ գործընթացը Հայաստանի համար ծանրագույն ժամանակաշրջան է դառնում, երբ մայրամուտ ապրող կայսրությունը կարող է վերջին կործանարար ստորությունը մատուցել մեզ: Հնարավոր այդ հեռանկարը պար...
Մամլո ասուլիս, հուլիսի 1-ին
Լուրեր, Քաղաքական

Մամլո ասուլիս, հուլիսի 1-ին

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Վաղը՝ հուլիսի 1-ին, Ազգային-ժողովրդավարական Բևեռը հրավիրում է մամուլի ասուլիս Թեման՝ Բերձորի հանձնումն ու Սասնա Ծռերի «դատավարությունը» Բանախոսներ՝ Բևեռի խորհրդի անդամներ՝ Ժիրայր Սէֆիլյան Գարեգին Չուգասզյան Վահե Գասպարյան Սասնա Ծռեր խմբի անդամ, ապստամբ Մարտիրոս Հակոբյան Ամսաթիվը և ժամը՝ 1 հուլիսի, 12:00 Վայրը՝ Բևեռի կենտրոնական գրասենյակ, հասցե` Ալեք Մանուկյան 5/5 Լրատվամիջոցներին հրավիրում ենք լուսաբանելու։ Բևեռի մամուլի ծառայություն...
Ջայլամ լինելն ավելի դյուրին է քան գործելը
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Ջայլամ լինելն ավելի դյուրին է քան գործելը

Որոշ մարդիկ, այդ թուում եւ նրանք, ում յարգում եմ, ասում եւ խնդրում են, որ մի փոքր աւելի լաւատես լինեմ։ Լաւատեսութեան տարբեր չափումներ կան, որոնցից ամենամերժելին ու վտանգաւորը՝ անպատասխանատու եւ իրականութիւնն ի սպառ անտեսող «անկաշկանդ» լաւատեսութիւնն է։ Ընդ որում՝ որ եւ է լաւատես հեռանկար ունենալու համար նախ անհրաժեշտ է իրականութեան հետ առերեսումը։ Ընդ սմին՝ իրականութիւնը ոչ մի կապ չունի ղեւոն֊տէր֊պետրոսեանական կեղծիրապաշտութեան հետ՝ յանձնենք ամէն ինչ, հրաժարուենք ամէն ինչից՝ տարածքից ու բանակից, արժանապատուութիւնից եւ ազգային ինքնայարգանքից, անպաշտպան ու զիջող լինենք, որ թուրքը մեզ հանդուրժի, որ «Սերգո ջանը» լաւ եւ խաղաղ ապրի՝ թուրքին ցերեկը քեաբաբ, իսկ գիշերն իր իսկ աղջկայն գիշերային ակումբում մատուցելով, որպէս զի իր տղէն հայկական բանակում չծառայի եւ հայկական բանակն իսկ չլինի։ Որպէս զի գր...
Մեծ, դարակազմիկ փոփոխությունների ժամանակ է և հայությունը պետք է մեծ մտածի ու մեծ գործի
Լուրեր, Նյութերի ընտրանի, Վերլուծական, Քաղաքական

Մեծ, դարակազմիկ փոփոխությունների ժամանակ է և հայությունը պետք է մեծ մտածի ու մեծ գործի

Նիկոլի երեկվա ասուլիսը հրահանգված էր Մոսկվայից և նպատակը ժողովրդին պատերազմով վախեցնելն էր Առաջին հայացքից, Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսի ժամանակ որևէ նոր բան չլսեցինք ու չտեսանք։ Սակայն, նկատի ունենալով ասուլիսի ժամանակային պահը միջազգային ու տարածաշրջանային զարգացումների համատեքստում, խորը մտահոգությամբ ստիպված ենք եզրակացնել, որ երեկվա ասուլիսը հրահանգված էր Մոսկվայից և դրա հիմնական նպատակն էր առաջիկա պատերազմի հավանականությամբ վախեցնել ժողովրդին՝ ամեն գնով խաղաղության իր պատկերացումներին համապատասխան առաջիկայում նախատեսվող աղետալի զիջումներն արդարացնելու և զուգահեռաբար՝ հող նախապատրաստել իր մեղքը քողարկելու համար։ Մինչդեռ տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև մեր թշնամիների բնույթն ու ախորժակը հուշում են, որ Փաշինյանի պատկերացրած ու քարոզած խաղաղությունը հնարավոր է միայն...