Բևեռը շնորհավորում է Ֆրանսիայի ազգային տոնը
Ազգային-Ժողովրդավարական Բևեռը սրտանց շնորհավորում է Ֆրանսիային և բոլոր ֆրանսիացիներին` ազգային տոնի կապակցությամբ։
Հուլիսի 14-րդ օրը տոն է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են ազատությունը, մտահոգ են իրավահավասարությամբ և եղբայրության սկզբունքների ջատագով են։
Սիրելի ֆրանսիացինե՛ր. դուք և ձեր երկիրն էիք, որ սկիզբ դրեցիք ազատության համար ամենամեծ հեղափոխությանը և այսօր էլ հենց դուք եք, որ պետք է օրինակ ծառայեք մեզ` հայերիս համար` հասնելու ազատության` օտար և թշնամական տիրապետությունից։
Մշտապես լինելով ազատության արժեքների կրող` այսօր էլ Ֆրանսիան փորձում է պաշտպանել Հայաստանը նրանցից, որ թշնամի են Ազատությանը, Հավասարությանն ու Եղբայրությանը։
Եվ մենք երախտապարտ ենք ձեզ դրա համար։
Շնորհավո՛ր քո տոնը` սիրելի՛ Ֆրանսիա։
Շնորհավո՛ր հուլիսի 14:
Կեցցե՛ Ֆրանսիան։
Ազգային-Ժողովրդա...