Հայաստանն իր անկախությունն հռչակել է 1918 թ. մայիսի 28-ին: Հայաստանի Հանրապետության անկախությունը Փարիզի խաղաղության վեհաժողովի Գերագույն խորհրդի անունից (the Supreme Council of the Paris Peace Conference) 1920 թ. հունվարի 19-ին ճանաչել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իտալիան. «Համաձայնություն է կայացվել. (1) ճանաչել հայկական պետության կառավարությունը որպես de facto կառավարություն, պայմանով, որ այս ճանաչումը որևէ ձևով չի կանխորոշելու վերջնական սահմանների հարցը; (2) որ դաշնակից կառավարությունները պատրաստ չեն Անդրկովկաս ուղարկել երեք դիվիզիա, ինչի վերաբերյալ մտադրություն էր հայտնել Միջ-դաշնակցային հանձնաժողովը; (3) (ա) որպես սկզբունք ընդունել Կովկասյան պետություններ զինամթերքի և, եթե հնարավոր է, սննդի առաքումը. (բ) հրավիրել մարշալ Ֆոշին և ֆեդմարշալ Վիլսոնին որոշելու, թե ինչի՞ց պետք է բաղկացած լ...