Առողջություն

Vitamin C-ի մասին
Առողջ ապրելակերպի մշակույթ, Առողջություն, Ավանդական բժշկություն, Լուրեր

Vitamin C-ի մասին

1.Վիտամին C-ն հեշտ լուծվում է ջրում, այդ իսկ պատճառով այն հեշտությամբ ներթափանցում է մեր օրգանիզմի բոլոր հյուսվածքները, որտեղ հեղուկ է պարունակվում: 2. Վիտամին C-ն նույնպես անտիօքսիդանտ է (ինչպես վիտամին E), իսկ դա նշանակում է, որ այն օրգանիզմում կապում է վնասակար ազատ ռադիկալները, և նվազեցնում սիրտ անոթային խնդիրներն ու ինֆարկտի ռիսկերը մոտ 3 անգամ: 3.Վիտամին C-ի անհրաժեշտ նորմայի առկայությունն ապահովում է մեր օրգանիզմի բարձր դիմադրողականությունը (իմունիտետ): Վիտամին C մեծ քանակությամբ պարունակվում է մրգերի (ցիտրուսներ, գիլաս, կիվի) բանջարեղենի (պղպեղ, լոլիկ, հազար) հատապտուղների (չիչխան,ելակ) մեջ: ...
Վիտամին E-ի և վիտամին C-ի ազդեցությունը տեսողության վրա
Առողջ ապրելակերպի մշակույթ, Առողջություն, Ավանդական բժշկություն, Լուրեր

Վիտամին E-ի և վիտամին C-ի ազդեցությունը տեսողության վրա

Վիտամին E-ի և վիտամին C-ի ազդեցությունը տեսողության վրա: 1.Տարիքի հետ կապված ավելի է մեծանում աչքի կատարակտի և տեսողական այլ խնդիրների զարգացման ռիսկը, սակայն օրգանիզմում վիտամին E-ի և վիտամին C-ի մակարդակի բարձրացումը կանխարգելում է տեսողության հետ կապված այս խնդիրների զարգացումը: 2. Հետազոտությունները ցույց են տվել, որ վիտամին C-ի երկարատև օգտագործումը կարող է նվազեցնել աչքերի կատարակտի զարգացման ռիսկը մինչև 77%-ով, իսկ վիտամին E-ի դեպքում 50%-ով:   ...
Օրգանիզմի իմունիտետի կարևորության մասին
Առողջ ապրելակերպի մշակույթ, Առողջություն, Ավանդական բժշկություն, Լուրեր

Օրգանիզմի իմունիտետի կարևորության մասին

Նոր Կորոնավիրուսային (COVID-19) համավարակը շարունակվում է, ուստի ավելի քան երբևէ կարևոր է դառնում իմունային համակարգը առողջ պահպանելը: Մեր օրգանիզմի իմունիտետը բարձրացնելը կախված է ինչպես առողջ և օգտակար սնվելուց, այնպես էլ վատ սովորույթներից հրաժարվելուց: ՙՙԱռողջ եղեք՚՚ էջի միջոցով արդեն անդրադարձել ենք օգտակար սնվելուն, իսկ հիմա խոսենք մեր իմունիտետի համար վնասակար սովորույթներից: 1.Ալկոհոլի չարաշահումը բերում է մեր օրգանիզմի իմունային վիճակի բացասական փոփոխությունների: 2.Կերակրի աղի մեծ քանակությամբ օգտագործումը խոչընդոտում է ավելորդ հեղուկի հեռացմանն օրգանիզմից, այսպիսով պատճառ դառնում բարձր արյան ճնշման, ինչը բացասաբար է ազդում մեր իմունային համակարգի վրա: 3.Պետք է բացառել ավելորդ շաքարի օգտագործումը, ինչը կնպաստի օրգանիզմի ուժեղ իմունիտետին, ինչպես նաև հոգեկան առո...
Առողջություն

Հունական ընկույզի օգտակարությունը

Հունական ընկույզը օգտակար է սիրտ-անոթային համակարգի համար, շնորհիվ նրա, որ հունական ընկույզում առողջ չհագեցված ճարպերի պարունակությունը շատ ավելին է (Oմեգա-3): Ավելացնենք, որ հունական ընկույզը հարուստ է նաև վիտամիններով և անտիօքսիդանտներով, ինչի շնորհիվ ունի խոլեսթերինը կարգավորող և հակաբորբոքային ազդեցություն: 2013 թ.-ին իրականացված Հարվարդի բժշկական դպրոցի գիտնական Մարտա Գուաշ Ֆերեյի և իսպանացի կոլեգաների համատեղ հետազոտությունները (գիտափորձին մասնակցել է 7 հազար մարդ, 55տ-90տ  տարիքային խմբի) հաստատել են, որ շաբաթական 3 անգամ (1 բաժինը-28գր) հունական ընկույզի օգտագործումը սննդում, 55%-ով նվազեցնում է սիրտ անոթային հիվանդություններից մահացությունը:...
Ֆիզիկական ակտիվություն
Առողջ ապրելակերպի մշակույթ, Առողջություն

Ֆիզիկական ակտիվություն

Մարդիկ հաճախ սկսելով զբաղվել ֆիզիկական վարժություններով, իրենց առջև մեծ նպատակներ են դնում, այն է բարելավել առողջությունը, կարգավորել մարմնի քաշն ու կազմվածքը: Բայց եթե անկեղծ լինենք դա առիջին մեկ երկու կամ նույնիսկ տաս պարապունքից հետո դժվար իրականանալի նպատակ է: Իսկ ինչ կարելի է ստանալ ֆիզիկական վարժանքներից հենց հիմա: Առաջին և միգուցէ ամենագլխավորը, դա հաճույքն է: Ֆիզիկական վարժությունները հաճելի զգացողություններ են առաջ բերում շնորհիվ օրգանիզմում սերոտոնինի, դոֆամինի և նորադրենալինի մակարդակի բարձրացման: Արդյունքը զգալի է միանգամից, բացի այդ պարապունքից հետո մարդկանց ուշադրության կոնցենտրացիան, ռեակցիան մոտակա մի քանի ժամերի համար աճում է, և ավելի է հեշտանում կենտրոնանալ աշխատելու ընթացքում:...
Oրգանիզմի բարձր դիմադրողականություն
Առողջ ապրելակերպի մշակույթ, Առողջություն

Oրգանիզմի բարձր դիմադրողականություն

Կորոնավիրուսային համավարակից չտուժելու համար, կարևոր է ունենալ օրգանիզմի բարձր դիմադրողականություն: Փորձագետները կիսվում են իրենց տեսակետներով, ինչպես բարձրացնել մեր օրգանիզմի դիմադրողականությունը։ Օգտագործել անտիօքսիդանտներով հարուստ սնունդ: Զբաղվել կանոնավոր մարմնամարզությամբ: Պահպանել կայուն քնի ռեժիմը, գիշերը 7-9 ժամ: Հաճախակի լվանալ ձեռքերը: Օգտագործել ձեռքերի ախտահանող միջոցներ: Ստանալ բավարար ցինկ: Խիստ սահմանափակել ալկոհոլը: Արհամարհել սթես առաջացնող գործոնները: ...
Գլխուղեղի առողջ աշխատանքի մասին
Առողջ ապրելակերպի մշակույթ, Առողջություն

Գլխուղեղի առողջ աշխատանքի մասին

Շարունակելով մեր էջում խորհուրդները վիտամինների մասին,այսօր տեղեկացնենք վիտամին անտիօքսիդանտների համակցված ազդեցությունը նյարդային համակարգի, մասնավորապես գլխուղեղի աշխատանքի հետ կապված Անտիօքսիդանտները չեզոքացնում են մեր օրգանիզմում վնասակար ազատ ռադիկալները, որոնք կարող են վնասել մեր գլխուղեղի առողջ աշխատանքը: Այս հատկության շնորհիվ է, որ անտիօքսիդանտներ Վիտամիններ C-ն, E-ն, կարող են կանխել Ալցհեյմերի հիվանդության զարգացումը, և այլ ծերունական փոփոխություններ: Վիտամին C-ի ֆիզիոլոգիական մակարդակը ուղեղում մոտ 10 անգամ ավել է քան օրգանիզմի այլ մասերում, այդ իսկ պատճառով Վիտամին C-ի օպտիմալ քանակի առկայությունը բնականոն միջոցով խթանում է գլխուղեղի առողջ աշխատանքը: Միայն այն, որ Վիտամին E-ն իր անտիօքսիդանտ հատկություններով կարող է պաշտպանել ուղեղի կաթվածից, դարձնում է նրան ա...
Թուրինջի օգտակարության մասին
Առողջ ապրելակերպի մշակույթ, Առողջություն

Թուրինջի օգտակարության մասին

Թուրինջի օգտակարության մասին։ 1. Թուրինջը վիտամին C-ով հարուստ ցիտրուս է, սրա շնորհիվ այն նպաստում է մեր օրգանիզմի իմունային համակարգի բարելավմանը։ 2. Թուրինջն ունի թարմեցնող, հոգնածությունը վերացնող, հակասթրեսային հատկություն, այն օգնում է պահպանել մեր օրգանիզմի երիտասարդությունը։ 3.Թուրինջը նպաստում է արյունատար անոթների առաձգականության պահպանմանը, ուստի պաշտպանում է անոթները խցանումից և աթերոսկլերոզից։
Առողջ սնվելու կարգը
Առողջ ապրելակերպի մշակույթ, Առողջություն

Առողջ սնվելու կարգը

Երբ և ինչպես սնվել առողջ մնալու համար: Խորհուրդներ, թե ինչպես կարելի է առողջ, համեղ և ճիշտ սնվել: Այսպիսով առողջության պահպանումը իրենից ենթադրում է, թե մենք ինչ սնունդ ենք ընդունում, ինչպես նաև, թե մենք երբ ենք սնվում, այսինք օրվա որ ժամերին և ինչպիսի չափաբաժիններով: Շատ հետազոտություններ փաստում են, որ առողջարար է փոքր ինչ քաղցած մնալ: Այսինք սովորականից մեկ ժամ ավելի ուշ ուտել առավոտյան, և երեկոյան հակառակը քնից առաջ քաղցած մնալ 1-2 ժամ ավել քան սովորաբար: Եթե մենք ուզում են ճարպոտ կամ քաղցր սնունդ ընդունել, ապա ավելի գերադասելի է դա անել օրվա առաջին կեսին, և հրաժարվել երեկոյան ժամերին նման սնունդ ընդունելուց:Սա կապված է նրա հետ որ երեկոյան ժամերին արյան մեջ ճարպերի և շաքարի մակարդակը բարձրանալու միտում ունեն: Մարդիկ, ովքեր իրենց օրվա սննդի մեծ մասն ուտում են նախաճաշին 2....
Ցինկի օգտակար հատկությունները
Առողջ ապրելակերպի մշակույթ, Առողջություն

Ցինկի օգտակար հատկությունները

Մարդկային օրգանիզմի համար կարևորագույն նշանակություն ունեն միկրոէլեմենտները։ Այդ միկրոէլեմենտներից է Ցինկը (Zn)! Ցինկը (Zn) ը մասնակցում է վիտամին E -ի ակտիվացման և փոխակերպման պրոցեսին։ Ցինկը (Zn) խոչընդոտում է շագանակագեղձի բորբոքային և չարորակ պրոցեսներին։ Առանց Ցինկի (Zn) չեն իրականա աճի (սոմատոստատինի), տեստոստերոնի, ինսուլինի, ենթաստամոքսային գեղձի հորմոնների սինթեզները։ Ցինկը (Zn) թուլացնում է ալկոհոլի վնասակար ազդեցությունը գլխուղեղի և լյարդի բջիջների վրա։ Ցինկ (Zn) մեծ քանակությամբ պարունակվում է ծովամթերքի, մսի, արևածաղկի սերմի, կակաոյի, ձվի, հունական ընկույզի մեջ ...