ԱՄՆ նվիրաբերությունը Աշտարակի բժշկական կենտրոնին

Դեսպան Թրեյսին Աշտարակի բժշկական կենտրոնում Միացյալ Նահանգներից ժամանած բժիշկների պատվիրակության հետ միասին մասնակցեց ռենտգեն սարքավորման նվիրաբերության արարողությանը։

Այս սարքավորման տրամադրումը և Միացյալ Նահանգներից կամավորական հիմունքներով ժամանած բժշկական պատվիրակության այցը վկայում են հայ և ամերիկացի ժողովուրդների սերտ կապերի մասին և ընդգծում հայ-ամերիկյան հարաբերությունների ամրությունը։