Արցախ

Հումանիտար ճգնաժամին վերջ դնելու համար ԱՄՆ-ն պետք է հենց հիմա գործի․ կոնգրեսական
Արցախ, Միջազգային, Քաղաքական

Հումանիտար ճգնաժամին վերջ դնելու համար ԱՄՆ-ն պետք է հենց հիմա գործի․ կոնգրեսական

Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը X-ի իր միկրոբլոգում վերահրապարակել է հայազգի ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված կոչը։ «Շնորհակալություն, Քիմ Քարդաշյան, որ ներկայացրեցիք ձեր պատմությունը  և հանդես եկաք հայ ժողովրդի պաշտպանությամբ։ Եթե ​​Ալիևին պատասխանատվության չենթարկենք Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման համար, ապա անթիվ հայերի կյանքեր կշարունակեն վտանգված մնալ։ ԱՄՆ-ն պետք է հենց հիմա գործի, որպեսզի վերջ դնի այս հումանիտար ճգնաժամին»,- գրել է կոնգրեսականը։ Rep. Frank Pallone в X: «Thank you @KimKardashian for sharing your story and advocating for the Armenian people. If we don't hold Aliyev accountable for his illegal blockade of the Lachin Corridor, then countless Armenian lives will remain at risk. The U.S. should act now to end this huma...
Ուրեմն՝ դարձ դեպի ոգին, որով և՝ դեպի միացում ու վերածնունդ:
Արցախ, Նյութերի ընտրանի, Պատմություն, Քաղաքական

Ուրեմն՝ դարձ դեպի ոգին, որով և՝ դեպի միացում ու վերածնունդ:

Դարձ դեպի մեր ոգին, դեպի միացում և վերածնունդ «Սասնա Ծռեր»-ի ապստամբության 7-րդ տարեդարձի առթիվ Թեև ամբողջական և միասնական ոգով, բայց մասնատված և տարանջատ ենք մտքով, կամքով և գործով: Մտքով, կամքով և գործով մասնատված ու տարանջատված լինելու պատճառով դարեր շարունակ կորցնում ենք ու կորչում: Ամբողջական և միասնական ոգու շնորհիվ դարեր շարունակ կորցնելու և կորչելու պայմաններում դեռ կանք ու պահպանվում ենք: Լինելով ոգեղեն էություն և կոչված լինելով ոգու առաքելության՝ ուրացել ենք մեր կոչումը: Եվ մեր միտքը, կամքը և գործը ոգուն ծառայեցնելու փոխարեն ծառայեցնում ենք նյութին ու մարմնին, ինչի հետևանքով գերի ենք դառնում օտարների ստեղծած իրականության պայմաններին ՝ փոխանակ կերտելու մե՛ր իրականությունը: 1988-ին Ցեղի ոգին պոռթկաց և երկնեց միացումը, մինչդեռ կյանքից ու ապրելուց վախեցած՝ մերժեցինք և վիժ...
«Արցախը պետք է մնա հայկական» թեզից ծնվեց` «Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանն է»-ի քաղաքականությունը:
Արցախ, Վերլուծական, Քաղաքական

«Արցախը պետք է մնա հայկական» թեզից ծնվեց` «Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանն է»-ի քաղաքականությունը:

«Արցախը պետք է մնա հայկական» թեզից ծնվեց` «Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանն է»-ի քաղաքականությունը: __ Ի՞նչ է նշանակում` «Արցախը պետք է մնա հայկական», և ո՞րն է այդ մոտեցման խորքային քաղաքական բովանդակությունը: Պատկերացնենք վատագույն սցենարով, եթե ադրբեջանական անձնագրեր բաժանեն արցախահայությանը, ապա այդ դեպքում Արցախը կհամարվի՞ հայկական: Օրինակ` Բեյրութի Պուրճ Համուտի հայկական թաղամասն էլ է համարվում հայկական, բայց Բեյրութը այլ պետության կազմի մեջ է, որը Հայաստանի հետ որևէ կապ չունի: Ենթադրենք եթե նախքան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը և Մոսկվայի պլանների ձախողումը՝ ռուսական սցենարով զարգանային իրադարձությունները, որով ենթադրվում էր, որ Արցախը կդառնա Ռուսաստանի անկլավ, ապա այդ դեպքու՞մ էլ «Արցախը կմնար հայկական»։ Ապա ո՞րն է «Արցախը պետք է մնա հայկական» եզրույթի քաղաքական ուղերձը: Իրականում «Ա...
108 տարի է անցել ժամանակակից Թուրքիայի օկուպացրած Հայաստանի արևմտյան տարածքների վրա
Արցախ, Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

108 տարի է անցել ժամանակակից Թուրքիայի օկուպացրած Հայաստանի արևմտյան տարածքների վրա

«Խորհրդային Հայաստան» նախագիծը Հայոց նոր ցեղասպանության ճանապարհն է 107 տարի է անցել ժամանակակից Թուրքիայի օկուպացրած Հայաստանի արևմտյան տարածքների վրա հայոց ցեղասպանությունից: Հայությունը պահանջում է աշխարհից, որպեսզի տարբեր երկրներ և տերություններ ճանաչեն 1915 թվականի Հայոց ցեղասպանության փաստը, սակայն արդյո՞ք մենք ինքներս ճանաչել ենք ցեղասպանության խորքային պատճառահետևանքային կապը: Ստիպված եմ փաստել, որ ըստ էության, մենք` հայերս, լիարժեք չենք ճանաչել և դասեր չենք քաղել այդ մեծ ողբերգությունից: Չենք ճանաչել, քանզի չենք հասկացել, որ Մեծ Եղեռնի պատճառը դա հայկական պետականության բացակայությունն էր: Ինքնիշխան պետական համակարգի բացակայությունն էր: Չենք ճանաչել, քանզի արդեն 107 տարի է մենք մեր անվտանգությունը վստահում ենք Ռուսաստանին, որը չապահովեց իրեն վստահված անվտանգության մանդատը` խոստանալ...
Սահմանադրությամբ Փաշինյանն իրավունք չունի ստորագրելու սահմաններին վերաբերող փաստաթուղթ
Արցախ, Լուրեր, Միջազգային, Քաղաքական

Սահմանադրությամբ Փաշինյանն իրավունք չունի ստորագրելու սահմաններին վերաբերող փաստաթուղթ

Բանակցություններ վարել չհասցնելու վերաբերյալ հայտարարություններն, առնվազն տարօրինակ են։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արա Պապյանը։ «Մայիսին արդեն կլրանա 5 տարին, ինչ Նիկոլ Փաշինյանը իշխանության գլխին է։ Դա մի ամբողջական ու լիարժեք ժամանակաշրջան է։ Շատ քաղաքական գործիչներ անգամ դրա կեսն են պաշտոնավարում ու շատ բան հասցնում։ Պարզապես ինքը հերթական անգամ ձախողել է ու հերթական անգամ փորձում է ուրիշներին մեղավոր ճանաչել այդ հարցում»,- ասաց նա։ Անդրադառնալով ներկայում ադրբեջանական կողմի հետ տարվող բանակցություններին ու դրանց վերաբերյալ հանրության անտեղյակությանը՝ Պապյանն ասաց, որ դա կարող է հղի լինել շատ վատ հետևանքներով։ «Դա կարող է շատ վատ հետևանք ունենալ, և ես այդ մտահոգությունն ունեմ, որովետև որևէ մեկը, որևէ պաշտոնյա իրավունք չունի նման հարցերը նման գաղտնիությամբ վարել...
Մի դրոշի համար իրար ճղում եք, իսկ երբ պահը գա ու պարզվի,որ պետք է հեռանանք Արցախից,ուշ է լինելու:
Արցախ, Քաղաքական

Մի դրոշի համար իրար ճղում եք, իսկ երբ պահը գա ու պարզվի,որ պետք է հեռանանք Արցախից,ուշ է լինելու:

Արցախում բնակվող Նարինե Ներսիսյանի Ֆեյսբուքյան գրառումը։ Ալիեվի երեկվա հայտարարությանը,որ Արցախի բնակիչները կամ իրենց երկրի անձնագիր են ստանում կամ լքում են Արցախը,ոչ մի աղմուկ չառաջացրեց:Կամ այն,որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը`փակելով արցախյան հարցը: Մի դրոշի համար իրար ճղում եք, իսկ երբ պահը գա ու պարզվի,որ պետք է հեռանանք Արցախից,ուշ է լինելու: Ամեն ինչ լուռ դրան է տարվում: