Ի՞նչ շահ ունի Արևմուտքը Հայաստանին աջակցելով

Ինձ երբեմն հարցնում են՝ ի՞նչ շահ ունի Արևմուտքը Հայաստանին աջակցելով։ Խիստ համառոտ:

Թույլ չտալ Չինաստանին ավելի ուժեղանալու։ Չինական ազդեցությունը և ուղին հակակշռել Հնդկաստանով և Հնդկաստան֊ Իրան֊ Հայաստան ֊Վրաստան ֊Եվրոպա երթուղով։ Կանխել ռուս֊թուրքական առավել մերձեցումը, որը դրսևորվում է Հայաստանի վրայով միջանց կորզելով և որն ուղղված է Արևմուտքի դեմ։ Ռուսաստանին թույլ չտալ վերականգնել ՍՍՀՄ֊ը։ Թուրքիային թույլ չտալ վերականգնել նոր Օսմանյան կայսրություն։ Աջակցել մարդու իրավունքներին և օրենքի գերակայությանը Հարավային Կովկասում։ Որովհետև նման երկրները պակաս խնդրահարույց են ու ծանորոն չեն նստում ԱՄՆ վզին։ Թուրքիան հակակշռել քրդական պետության ստեղծումով և ավելի հզոր Հունաստանով ու պետություն դարձած Հայաստանով։

Արա Պապյան

Ազգային ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ