Մի անմարդկային, մի դաժան անարդարությամբ Մոսկվան կտրեց իր մորից Հայաստանի քաջաքաջ որդու կարոտավառ հայացքը. Գարեգին Նժդեհ

«Արցախը, որպես քաղաքական կաշառի և պրոպագանդի միջոց, վայրկյանի ռազմավիճակի թելադրանքով, փոխն ի փոխն, խոստացված և տրված է եղել թե՛ մեզ և թե՛ թաթարներին:

Այդ իսկ պատճառով, մեր օրով նա ուներ, մի տեսակ, երկտեր վիճակ: Այսօր, սակայն, նա մնում է զատված Հայաստանի մայր տերիտորիայից:

Մի անմարդկային, մի դաժան անարդարությամբ Մոսկվան կտրեց իր մորից Հայաստանի քաջաքաջ որդու կարոտավառ հայացքը, և դա շղթայեց Ադրբեջանին:

Թաթարասիրական հաշիվներով` մեր այդ ամենաարժեքավոր երկրամասը դրվեց այնպիսի դրության մեջ, որ Հայաստանը կարիքի դեպքում չկարողանա ռազմագիտորեն օգտվել նրանից, և որ Ադրբեջանը` գրավելով Ղարաբաղը, միշտ էլ վտանգած լինի ո՛չ թե միայն Սյունիքը, այլև` ողջ Հայաստանը:

Այո՛, Ղարաբաղի օրվա դրությունը ավելի նպաստավոր է թաթար Բաքվի, քան Երևանի համար:

Ղարաբաղը թողնելով կղզիացած` առանց օրգանական կապի Հայաստանի հետ` Մոսկվան մեծապես կտկարացնի Հայաստանի ինքնապաշտպանվելու կարելիությունները»:

Իմ պատասխանը (հատված)

Գարեգին Նժդեհ