1919-1920թթ. Հայաստանը թշնամի տարրերից մաքրել է Ռուբեն Տեր-Մինասյանը
1918-1920թթ. Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին և պատերազմական գործողություններ վարում Արցախը, Նախիջևանն ու Սյունիքը նվաճելու համար։ Բացի հիշյալ հայկական երկրամասերից՝ ադրբեջանական իշխանություններն աչք էին տնկել նաև Զանգիբասարի, Վեդիբասարի, Դարալագյազի, Շարուրի, Սուրմալուի, Բասարգեչարի, Բաշգյառնիի և այլ թրքաբնակ շրջանների վրա:
Խորհրդակցելով Արամ Մանուկյանի հետ՝ Ռուբեն Տեր Մինասյանը 1918-ի ամռանը մշակում և հավատարիմ խմբապետների ուժերով գործողության մեջ է դնում Հայաստանը թշնամի տարրերից մաքրելու գործը, որը շարունակվում է 1919-1920թթ. և որի արդյունքում՝
1. ճնշվում են Արարատյան դաշտավայրի ու հարակից շրջանների թուրք-թաթարական ապստամբությունները՝ ապահովելով երկրի կայունությունն ու ներքին անվտանգությունը (հայաստանաբնակ թուրքերն ստեղծել էին սեփական կառավարությունները (շ...