Մի անմարդկային, մի դաժան անարդարությամբ Մոսկվան կտրեց իր մորից Հայաստանի քաջաքաջ որդու կարոտավառ հայացքը. Գարեգին Նժդեհ
«Արցախը, որպես քաղաքական կաշառի և պրոպագանդի միջոց, վայրկյանի ռազմավիճակի թելադրանքով, փոխն ի փոխն, խոստացված և տրված է եղել թե՛ մեզ և թե՛ թաթարներին:
Այդ իսկ պատճառով, մեր օրով նա ուներ, մի տեսակ, երկտեր վիճակ: Այսօր, սակայն, նա մնում է զատված Հայաստանի մայր տերիտորիայից:
Մի անմարդկային, մի դաժան անարդարությամբ Մոսկվան կտրեց իր մորից Հայաստանի քաջաքաջ որդու կարոտավառ հայացքը, և դա շղթայեց Ադրբեջանին:
Թաթարասիրական հաշիվներով` մեր այդ ամենաարժեքավոր երկրամասը դրվեց այնպիսի դրության մեջ, որ Հայաստանը կարիքի դեպքում չկարողանա ռազմագիտորեն օգտվել նրանից, և որ Ադրբեջանը` գրավելով Ղարաբաղը, միշտ էլ վտանգած լինի ո՛չ թե միայն Սյունիքը, այլև` ողջ Հայաստանը:
Այո՛, Ղարաբաղի օրվա դրությունը ավելի նպաստավոր է թաթար Բաքվի, քան Երևանի համար:
Ղարաբաղը թողնելով կղզիացած` առանց օրգանական կապ...