Tag: Գարեգին Նժդեհ

Մի անմարդկային, մի դաժան անարդարությամբ Մոսկվան կտրեց իր մորից Հայաստանի քաջաքաջ որդու կարոտավառ հայացքը. Գարեգին Նժդեհ
Լուրեր, Մշակույթ, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Մի անմարդկային, մի դաժան անարդարությամբ Մոսկվան կտրեց իր մորից Հայաստանի քաջաքաջ որդու կարոտավառ հայացքը. Գարեգին Նժդեհ

«Արցախը, որպես քաղաքական կաշառի և պրոպագանդի միջոց, վայրկյանի ռազմավիճակի թելադրանքով, փոխն ի փոխն, խոստացված և տրված է եղել թե՛ մեզ և թե՛ թաթարներին: Այդ իսկ պատճառով, մեր օրով նա ուներ, մի տեսակ, երկտեր վիճակ: Այսօր, սակայն, նա մնում է զատված Հայաստանի մայր տերիտորիայից: Մի անմարդկային, մի դաժան անարդարությամբ Մոսկվան կտրեց իր մորից Հայաստանի քաջաքաջ որդու կարոտավառ հայացքը, և դա շղթայեց Ադրբեջանին: Թաթարասիրական հաշիվներով` մեր այդ ամենաարժեքավոր երկրամասը դրվեց այնպիսի դրության մեջ, որ Հայաստանը կարիքի դեպքում չկարողանա ռազմագիտորեն օգտվել նրանից, և որ Ադրբեջանը` գրավելով Ղարաբաղը, միշտ էլ վտանգած լինի ո՛չ թե միայն Սյունիքը, այլև` ողջ Հայաստանը: Այո՛, Ղարաբաղի օրվա դրությունը ավելի նպաստավոր է թաթար Բաքվի, քան Երևանի համար: Ղարաբաղը թողնելով կղզիացած` առանց օրգանական կապ...
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. Հա՛յ երիտասարդություն դու պիտ լինես հզոր
Լուրեր, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. Հա՛յ երիտասարդություն դու պիտ լինես հզոր

Եթե դու, հա՛յ երիտասարդություն, պիտի շարունակես ապրել փոքրիկ հարցերի, փոքրիկ գործերի և նույնքան փոքրիկ օգուտների սպանիչ մթնոլորտում, երբ կա մեր հավաքական գոյության սպառնացող մեծ վտանգը, եթե դու էլ` նման անցյալ սերունդների, պիտի շարունակես փորձել սովորական, փոքրիկ ճիգերով կամ արտաքին օգնության հույսերով լուծել մեր լինել - չլինելու ահավոր խնդիրը, գլխովին չկորչելու, ինչպես և մարդկության արգահատանքից մեկընդմիշտ ազատվելու խնդիրը, դու արդարացրած չես լինի ո՛չ քեզ, ո՛չ էլ քո ժողովրդի հույսերը: Եթե ցանկության դեպքում դու պիտի չկարողանաս լինել ավելին, քան այն ինչ որ ես, այդ դեպքում վա՛յ և՛ քեզ, և՛ քո ժողովրդին: Ստեղծված հոգեբանական մթնոլորտում հավատավորների և վրիժակների սերունդ դառնալու փոխարեն, դու նորանոր զոհեր կհասցնես թրքական յաթաղանի համար: Սպասողական դրությունը ժողովուրդների կյանքում ժամանակավ...