Tag: Արցախ

Ինչու՞ Լևոն Տեր-Պետրոսյանը 1994 թ մայիսին կասեցրեց հայոց բանակի առաջընթացը. Արա Պապյան
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Ինչու՞ Լևոն Տեր-Պետրոսյանը 1994 թ մայիսին կասեցրեց հայոց բանակի առաջընթացը. Արա Պապյան

Վերջին շրջանում փորձ է արվում Լևոն Տեր-Պետրոսյանին ներկայացնել անսխալական։ Մի կողմ եմ դնում նրա սխալները կադրային, տնտեսական, գաղափարախոսական և ներքին քաղաքականության մեջ։ Պարզապես երկուսուկես հարց արտաքինի մասին։ Եթե հնարավոր լիներ ԼՂԻՄ-ի շրջակա 5 կամ 7 շրջանները տալով խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, ապա վստահ եղեք Լևոն Տեր-Պետրոսյանը դա կաներ՝ դրա համար և ժամանակ ուներ (գրեթե չորս տարի՝ 1994 - 1998 թթ․), և կատարող՝ Ժիրայր Լիպարիտյանը։ Եթե Ադրբեջանն իր ամենաթույլ ժամանակ՝ 1994 - 1997 թթ․, դրան չի գնացել, ինչու՞ դա պիտի աներ դրանից հետո՝ այն ժամանակ, երբ շատ նավթ էր ծախում ու ժամանակն իր օգտին էր գնում։ Այստեղ երկու հարց է առաջանում։ 1. Նախ ինչու՞ Լևոն Տեր-Պետրոսյանը 1994 թ մայիսին կասեցրեց հայոց բանակի առաջընթացը և թույլ չտվեց Քուռի ափ դուրս գալով փակել նավթի...
էմանուել Մակրոնը նախաձեռնել է հանդիպում արցախաբնակ հայերին սպառնացող էթնիկ զտումների հարցով
Լուրեր, Միջազգային, Նյութերի ընտրանի, Քաղաքական

էմանուել Մակրոնը նախաձեռնել է հանդիպում արցախաբնակ հայերին սպառնացող էթնիկ զտումների հարցով

Երեկ երեկոյան Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում  Ֆրանսիայում Հայաստանին նվիրված գորժիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է արցախաբնակ հայությանը  Ադրբեջանի կողմից սպառնացող էթնիկ զտումների հարցով։ Քննարկմանը մասնակցել են պարոնայք Սիլվյան Թեսսոն, Պասկալ Բրուկները, Օլիվիեր Վեբերը և այլոք։
Դատապարտել Ադրբեջանին՝ միջազգային իրավունքի դրույթների խախտման, Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասի օկուպացիայի և պատերազմական ոճրագործությունների համար
Լուրեր, Միջազգային, Նյութերի ընտրանի, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Դատապարտել Ադրբեջանին՝ միջազգային իրավունքի դրույթների խախտման, Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասի օկուպացիայի և պատերազմական ոճրագործությունների համար

Ambassade d'Arménie en France / ՀՀ դեսպանություն Ֆրանսիայում Ֆրանսիայի տարբեր առանցքային կուսակցությունների քաղաքական առաջնորդներ, չնայած քաղաքական տարբերվող հայացքներին, համատեղ բաց նամակ են հրապարակել Ֆրանսիայում ամենամեծ լսարանն ունեցող «Մոնդ» («Le Monde») օրաթերթում՝ հայցելով Ֆրանսիայի նախագահի միջամտությունը՝ Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը երաշխավորելու համար։ Նամակը հասանելի է հետևյալ հղումով՝ bit.ly/3Wuc51m Ստորև ներկայացնում ենք թարգմանությունը՝ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՊԱՀՈՎԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ Դեկտեմբեր 12-ից ի վեր Ադրբեջանը գրավել է Արցախի / Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ այսպիսով ստեղծելով հումանիտար մեծ աղետի վտանգ: 120 հազար մարդ, որոնց թվում 30 հազար երեխաներ, զրկված են կեն...
Մի անմարդկային, մի դաժան անարդարությամբ Մոսկվան կտրեց իր մորից Հայաստանի քաջաքաջ որդու կարոտավառ հայացքը. Գարեգին Նժդեհ
Լուրեր, Մշակույթ, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Մի անմարդկային, մի դաժան անարդարությամբ Մոսկվան կտրեց իր մորից Հայաստանի քաջաքաջ որդու կարոտավառ հայացքը. Գարեգին Նժդեհ

«Արցախը, որպես քաղաքական կաշառի և պրոպագանդի միջոց, վայրկյանի ռազմավիճակի թելադրանքով, փոխն ի փոխն, խոստացված և տրված է եղել թե՛ մեզ և թե՛ թաթարներին: Այդ իսկ պատճառով, մեր օրով նա ուներ, մի տեսակ, երկտեր վիճակ: Այսօր, սակայն, նա մնում է զատված Հայաստանի մայր տերիտորիայից: Մի անմարդկային, մի դաժան անարդարությամբ Մոսկվան կտրեց իր մորից Հայաստանի քաջաքաջ որդու կարոտավառ հայացքը, և դա շղթայեց Ադրբեջանին: Թաթարասիրական հաշիվներով` մեր այդ ամենաարժեքավոր երկրամասը դրվեց այնպիսի դրության մեջ, որ Հայաստանը կարիքի դեպքում չկարողանա ռազմագիտորեն օգտվել նրանից, և որ Ադրբեջանը` գրավելով Ղարաբաղը, միշտ էլ վտանգած լինի ո՛չ թե միայն Սյունիքը, այլև` ողջ Հայաստանը: Այո՛, Ղարաբաղի օրվա դրությունը ավելի նպաստավոր է թաթար Բաքվի, քան Երևանի համար: Ղարաբաղը թողնելով կղզիացած` առանց օրգանական կապ...
Ռուսաստանը ջախջախված հեռանալու է այսրկովկասից` հանձնելով արցախահայությանը թուրք-ադրբեջանական տանդեմին
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Ռուսաստանը ջախջախված հեռանալու է այսրկովկասից` հանձնելով արցախահայությանը թուրք-ադրբեջանական տանդեմին

Ստեփանակերտի հանրահավաքի գնահատականը պետք է բաժանել երկու մասի` 1. Հավաքված բազմաթիվ ՀՀ քաղաքացիների կամքի և եռանդի ցուցադրությունը հույս է տալիս, որ, չնայած վերջին 2 տարվա աղետն ու Ռուսաստանի և Թուրքիայի կողմից կազմակերպված հայաստանակործան ընթացքը, արցախահայությունը չի հանձնվում, և պայքարելու է մինչև վերջ: Արցախը` ապրում է: 2. Հարթակից հնչած ուղերձները. Քաղաքական և ազգային միասնության հարթակը վերածվեց կենացների ճաշկերույթի: ա. Ոչ մի հստակ պահանջ: Ի՞նչ էին պահանջում աշխարհից: Հստակ պահանջը ո՞րն էր: Բացե՞ն միջանցքը: Ո՞նց, ի՞նչ մեխանիզմներով, Արցախում ո՛չ Ֆրանսիայի, ո՛չ ԱՄՆ, ո՛չ ԵՄ ո՛չ էլ ՄԱԿ ներկայացուցչություն չկա: ՄԱԿ-ի խաղաղապահնե՞ր էին պահանջում, ո՛չ, չկար այդպիսի պահանջ: Բաց օդային միջա՞նցք, ո՛չ, չկար այդպիսի պահանջ: բ. Բնականաբար ոչ մի խոսք այն մասին, որ ադրբեջանական «բ...