Tag: Արամ Մանուկյան

1919-1920թթ. Հայաստանը թշնամի տարրերից մաքրել է Ռուբեն Տեր-Մինասյանը
Լուրեր, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

1919-1920թթ. Հայաստանը թշնամի տարրերից մաքրել է Ռուբեն Տեր-Մինասյանը

1918-1920թթ. Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին և պատերազմական գործողություններ վարում Արցախը, Նախիջևանն ու Սյունիքը նվաճելու համար։ Բացի հիշյալ հայկական երկրամասերից՝ ադրբեջանական իշխանություններն աչք էին տնկել նաև Զանգիբասարի, Վեդիբասարի, Դարալագյազի, Շարուրի, Սուրմալուի, Բասարգեչարի, Բաշգյառնիի և այլ թրքաբնակ շրջանների վրա: Խորհրդակցելով Արամ Մանուկյանի հետ՝ Ռուբեն Տեր Մինասյանը 1918-ի ամռանը մշակում և հավատարիմ խմբապետների ուժերով գործողության մեջ է դնում Հայաստանը թշնամի տարրերից մաքրելու գործը, որը շարունակվում է 1919-1920թթ. և որի արդյունքում՝ 1. ճնշվում են Արարատյան դաշտավայրի ու հարակից շրջանների թուրք-թաթարական ապստամբությունները՝ ապահովելով երկրի կայունությունն ու ներքին անվտանգությունը (հայաստանաբնակ թուրքերն ստեղծել էին սեփական կառավարությունները (շ...
Պետականաշինությունը կախված է ժողովրդի հավաքական կամքից. Արամ Մանուկյան
Լուրեր, Պատմություն, Փաստա-վավերագրական

Պետականաշինությունը կախված է ժողովրդի հավաքական կամքից. Արամ Մանուկյան

1918 թ. մարտի 24-ին ժողովրդական զանգվածների, զինվորականության և Երևանի Հայոց ազգային խորհրդի կողմից ընտրվելով դիկտատոր, իսկ հուլիսի 17-ին, անդրանիկ կառավարության Երևան ժամանելուց հետո, գլխավորելով ՀՀ ներքին գործերի նախարարությունը՝ Արամը մինչև մահ իր իշխանությունն օգտագործեց բացառապես հօգուտ համազգային շահերի, երբեք չձգտեց հարստության, չփորձեց իրեն վեր դասել շարքային քաղաքացուց ու հասարակությունից: Լինելով անսահմանափակ իշխանության տեր, նա ապրում էր հասարակ մարդկանց նման՝ իրական հարգանք ցուցաբերելով ժողովրդի նկատմամբ: Արամի Մանուկյանին բնորոշող և նրա հաջողությունը պայմանավորող գծերից մեկն էլ՝ իրադարձությունները կանխատեսելու և դրանց լուծում տալու ունակությունն էր: Բայց նա լավ էր հասկանում, որ միայնակ ոչնչի հասնել հնարավոր չէ, որ պետականաշինությունը կախված է ժողովրդի հավաքական կամքից։ ...