Վերլուծական

Ի՞նչ շահ ունի Արևմուտքը Հայաստանին աջակցելով
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Ի՞նչ շահ ունի Արևմուտքը Հայաստանին աջակցելով

Ինձ երբեմն հարցնում են՝ ի՞նչ շահ ունի Արևմուտքը Հայաստանին աջակցելով։ Խիստ համառոտ: Թույլ չտալ Չինաստանին ավելի ուժեղանալու։ Չինական ազդեցությունը և ուղին հակակշռել Հնդկաստանով և Հնդկաստան֊ Իրան֊ Հայաստան ֊Վրաստան ֊Եվրոպա երթուղով։ Կանխել ռուս֊թուրքական առավել մերձեցումը, որը դրսևորվում է Հայաստանի վրայով միջանց կորզելով և որն ուղղված է Արևմուտքի դեմ։ Ռուսաստանին թույլ չտալ վերականգնել ՍՍՀՄ֊ը։ Թուրքիային թույլ չտալ վերականգնել նոր Օսմանյան կայսրություն։ Աջակցել մարդու իրավունքներին և օրենքի գերակայությանը Հարավային Կովկասում։ Որովհետև նման երկրները պակաս խնդրահարույց են ու ծանորոն չեն նստում ԱՄՆ վզին։ Թուրքիան հակակշռել քրդական պետության ստեղծումով և ավելի հզոր Հունաստանով ու պետություն դարձած Հայաստանով։ Արա Պապյան Ազգային ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ...
Ռուսաստանը ջախջախված հեռանալու է այսրկովկասից` հանձնելով արցախահայությանը թուրք-ադրբեջանական տանդեմին
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Ռուսաստանը ջախջախված հեռանալու է այսրկովկասից` հանձնելով արցախահայությանը թուրք-ադրբեջանական տանդեմին

Ստեփանակերտի հանրահավաքի գնահատականը պետք է բաժանել երկու մասի` 1. Հավաքված բազմաթիվ ՀՀ քաղաքացիների կամքի և եռանդի ցուցադրությունը հույս է տալիս, որ, չնայած վերջին 2 տարվա աղետն ու Ռուսաստանի և Թուրքիայի կողմից կազմակերպված հայաստանակործան ընթացքը, արցախահայությունը չի հանձնվում, և պայքարելու է մինչև վերջ: Արցախը` ապրում է: 2. Հարթակից հնչած ուղերձները. Քաղաքական և ազգային միասնության հարթակը վերածվեց կենացների ճաշկերույթի: ա. Ոչ մի հստակ պահանջ: Ի՞նչ էին պահանջում աշխարհից: Հստակ պահանջը ո՞րն էր: Բացե՞ն միջանցքը: Ո՞նց, ի՞նչ մեխանիզմներով, Արցախում ո՛չ Ֆրանսիայի, ո՛չ ԱՄՆ, ո՛չ ԵՄ ո՛չ էլ ՄԱԿ ներկայացուցչություն չկա: ՄԱԿ-ի խաղաղապահնե՞ր էին պահանջում, ո՛չ, չկար այդպիսի պահանջ: Բաց օդային միջա՞նցք, ո՛չ, չկար այդպիսի պահանջ: բ. Բնականաբար ոչ մի խոսք այն մասին, որ ադրբեջանական «բ...
Ամենակարևոր փորձը, որը մենք ստացել ենք-«ռուսներին և ցանկացած այլ թշնամի պետք է սպանել». Վալերի Զալուժնի
Լուրեր, Միջազգային, Նյութերի ընտրանի, Պատմություն, Վերլուծական, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Ամենակարևոր փորձը, որը մենք ստացել ենք-«ռուսներին և ցանկացած այլ թշնամի պետք է սպանել». Վալերի Զալուժնի

«The Economist» ամսագիրը հրապարակել է հարցազրույց Վալերի Զալուժնիի հետ, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին։ Ուկրաինայի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի խոսքով՝ Ռուսաստանում զորահավաքը հաջող է անցել, և հունվարի վերջին-մարտի սկզբին հակառակորդը կրկին կփորձի ճեղքել Կիև։ «Forbes»-ն առանձնացրել է հարցազրույցի գլխավորը նկատառումները. Պատերազմի ընթացքում ձեռք բերված ամենակարեւոր փորձի մասին. Մեզ համար, զինվորականների համար պատերազմը սկսվեց 2014թ. Այն ամենը, ինչ տեղի ունեցավ փետրվարի 24-ին, պարզապես մեծանում է: Մինչ այդ մենք ունեինք 403 կմ ճակատ և 232 ուժեղ կետ։ Իսկ փետրվարի 24-ին այս ճակատը հասել էր 2500 կմ-ի: Ամենակարևոր փորձը, որը մենք ստացել ենք, և որը մենք դավանում ենք գրեթե կրոնի պես, ռուսներին և ցանկացած այլ թշնամի պետք է սպանել։ Պարզապես սպանիր: Հիմնական բանը դա անելուց չվախեն...
ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին
Լուրեր, Նյութերի ընտրանի, Պատմություն, Վերլուծական, Փաստա-վավերագրական, Քաղաքական

ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին

13 դեկտեմբերի 2022թ․ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայս «Լաչինի միջանցքով երթևեկության դադարեցումը ծանր մարդասիրական հետևանքներ ունի և վնասում է խաղաղության գործընթացին։ Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով: Առաջ գնալու ճանապարհը բանակցություններն են»: ----------------------------- Ned Price, Department Spokesperson December 13, 2022 Closure of the Lachin Corridor has severe humanitarian implications and sets back the peace process. We call on the government of Azerbaijan to restore free movement through the corridor. The way forward is through negotiations....
Հնդկաստանն ու հնդիկները մեր բնական դաշնակիցներն են. Վահե Բալբաբյան
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Հնդկաստանն ու հնդիկները մեր բնական դաշնակիցներն են. Վահե Բալբաբյան

Հնդկաստանն ու հնդիկները մեր բնական դաշնակիցներն են ու մոտակա տասնամյակներում նրանք միայն բարգավաճելու են ու ի տարբերություն Չինաստանի, նրանց ոչ միայն երկիրն է բարգավաճելու ու հզորանալու, այլ նաև նրանց բազմամիլիոնանոց համայնքը՝ ողջ աշխարհով սփռված ու արագ զարգացող։ Ողջ Սիլիկոնյան հովիտը, Նյու Յորքի, Բոստոնի ու Լոնդոնի բոլոր գիտական հաստատությունները, բանկային ու առողջապահական ոլորտները և իհարկե մեծ քաղաքականությունը։ Քամալա Հարրիս, Րիշի Սունակ, Սունդար Պիչաի, Սատյա Նադելլա, Պարագ Ագրավալ, Շանտանու Նարայեն։ Գուգլում փնտրեք, տեսեք, ովքեր են։ Ի դեպ, Պիչայը Ալֆաբեթի (Գուգլի) տնօրենն է։ Ի դեպ, Հնդկաստանում մեզ լավ ճանաչում են, որպես հին քաղաքակրթություն և ուսումնասիրում են ուսումնական հաստատություններում։ Իսկ ԱՄՆ հնդկական լոբբին միշտ հայկական լոբբիի կողքին է, երբ անհրաժեշտ է։ Ես մի քանի...
Ներկա իրավիճակի համար կա մի պատասխանատուն, ի պաշտոնե դա Հայաստանի վարչապետն է
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Ներկա իրավիճակի համար կա մի պատասխանատուն, ի պաշտոնե դա Հայաստանի վարչապետն է

Ներկա իրավիճակի համար կա մի պատասխանատու։ Ի պաշտոնե Հայաստանի վարչապետն է այդ մարդը։ «Խեղճ մարդն ի՞նչ անի» ասողներին ի գիտություն. աշխարհում ոչ մի պետության ղեկավար խեղճ չի կարող լինել, դա խորթ է բնության օրենքներին։ Կենդանական աշխարհում առաջնորդում են միայն ուժեղները. տեսակի պահպանման համար դա է միակ ելքը։ Եթե պետության ղեկավարը խեղճ է, ապա այդ պետության քաղաքացիները ենթակա են ստրկացման կամ ոչնչացման։ Այստեղից հետեւություն. ովքեր Նիկոլին կարդարացնեն՝ արտաքին աշխարհի ու հանգամանքների վրա ազդելու նրա անզորությունը մատնանշելով, ու դա կմեկնաբանեն որպես օբյեկտիվ հանգամանք, որի վրա հենց ինքը՝ Նիկոլը, ազդել չի կարող, ապա պետք է գիտենան, որ իրենք ենթակա են առնվազը ստրկացման, քանզի դա է բնության օրենքը։ Մարդու իրավունքներն առաջնային են, երբ մարդն ինքը չի խախտում մարդկության առաջընթացի հիմքերը՝ հիմ...
Պատերազմից հետո ներհանրային պայքարը մշակութային ու քաղաքակրթական է. Սարո Սարոյան
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Պատերազմից հետո ներհանրային պայքարը մշակութային ու քաղաքակրթական է. Սարո Սարոյան

Կա տգիտության մի աստիճան, որից այն կողմ յուրաքանչյուրի գործողությունը կամ անգործությունը որակվում է դավաճանություն պետությանը, հայրենիքին, ազգին։ Նիկոլն ու իր թիմը վաղուց անցել են այդ սահմանաբաժանը։ Հանրապետության հրապարակի պատերին այս օրերին ամրացվող գամերը դրանք կամ մեզ կամ իրենց կախելու համար են, ոչ թե լույսերի։ Պատերազմից հետո ներհանրային երկփեղկումն ու պայքարը մշակութային ու քաղաքակրթական է, եւ կապված չէ ինչ-որ տեսլականների, շահերի կամ մի կտոր հացի հետ։...
Հակաազգային նեոբոլշևիկ-լիբերալ-գլոբալիզմի վտանգները – Պետրոս Մանուկյան
Վերլուծական, Քաղաքական

Հակաազգային նեոբոլշևիկ-լիբերալ-գլոբալիզմի վտանգները – Պետրոս Մանուկյան

Անգլերեն տարբերակ -English Version  Պատմության ընթացքում այդքան շատ ազգեր են ոչնչացվել, և ես կարծում եմ, որ սխալ կլինի շտապել և ենթադրել, որ սա միայն ռազմական գործողությունների միջոցով ֆիզիկական ոչնչացման արդյունք է: Սա կարող է մասամբ ճիշտ լինել, բայց նույնիսկ եթե այդպես է, որոշ ծայրահեղ դեպքերում, եթե որոշ ազգեր ոչնչացվել են ցեղասպանությունների հետևանքով կամ լուծարվել այլ ազգերի ներսում, քանի որ կորցրել են իրենց անկախությունը և բռնազավթվել, հարցն այն է, թե ինչն է մղել որոշ ազգերի, որոնք երբեմնի հզոր կայսրություններ են եղել, հանկարծ դառնալ փոքր համայնք այլ համայնքների ներսում, ինչն է նրանց ստիպել կորցնել իրենց ուժն ու անձեռնմխելիությունը և դառնալ  այնքան թույլ, որ ենթարկվեն օկուպացիայի Իմ կարծիքով, փորձեր արվեցին և երբեմն հաջողվում էին ստիպել որոշ ազգերի կորցնել իրենց ուղղության ...