23NovNo Comments
1NovNo Comments
Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական զորքերի տեղաշարժը մտահոգություն է առաջացնում ԱՄՆ-ում, Եվրոպայում
Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական զորքերի կուտակումների վերսկսված աճը մտահոգություն է առաջացրել ԱՄՆ-ի և Եվրոպայի որոշ պաշտոնյաների մոտ:
Պաշտոնական անձինք, խոսել են անանունության պայմանով, քանի որ նրանք լիազորված չեն եղել հրապարակայնորեն քննարկել այդ հարցը, հայտարարել են, որ զորքերի տեղաշարժը կրկին անհանգստություն է առաջացրել ապրիլից ի վեր, որը վերջին տարիներին Ուկրաինայի սահմանի մոտ Ռուսաստանի կողմից զորքերի ամենախոշոր աճն էր, և արժանացել էր միջազգային արձագանքի:
Այս շրջանում ռուսական զորքերի վերսկսված տեղաշարժերը տեղի են ունենում այն իրավիճակում, երբ Կրեմլը ավելի կոշտ գիծ է վարում Ուկրաինայի նկատմամբ։ Ռուս պաշտոնյաները, սկսած նախագահ Վլադիմիր Պուտինից և ավելի ցածր, վերջին ամիսներին ուժեղացրել են իրենց հռետորաբանությունը՝ հարձակվելով Արևմուտքի հետ Կիևի կապի վրա և անգամ կասկածի տակ...
25OctNo Comments
Սամվել Ասլիկյան. հոկտեմբերի 30-ին, ժամը 15։00- ին արի Ազատության հրապարակ, կապիկների թատրոնին վերջ տալու համար։
Էն ՀՀ գլխավոր վիժվածքն ասում ա` մենք ոչ-մեկից ոչ-մի տարածք չենք ուզում: Միայն թե` լորիկ-մորիկ բերեք ծախեք, մենք էլ կոնյակ-մոնյակ կբերենք ձեր մոտ, մի քիչ փող գա ձեռքներս:
Էն միակ տղամարդու սինդրոմով տառապող վիժվածքն իրա թայֆով, ասում են` մենք հանրահավաքներ կանենք նոյեմբերի 9-ին և 10-ին: Սպասենք ստորագրի, հետո "հերոսի" կերպարներով` կգանք:
Էն մի կորած նախկին ՔՈ-ականն ասում ա` ժող ձեզ խաբում են, մեր վարչապետը բան չի ստորագրի:
Սրա նմանները նույն բանը կասեն, նույնիսկ երբ Հայաստանից մնա Երևանը, և ինքը քաղաքի կենտրոնում, «Կատյուշա» կաֆեյում նստած ասելու ա` ժող ձեզ խաբում են, մեր վարչապետը բան չի ստորագրի, Երևանը չի հանձնի:
Էն Արամ Զավենիչը Հ1֊ներով ժամերով խոսում ա, բայց ի վերջո բան չի ասում:
Կապիկների թատրոնը ընդհատելու համար, սույն ամսի 30֊ին, ժամը 15-00 արի՛ ազատության հրապարակ։...
25OctNo Comments
Հիմա կատարվում է նույն բանը, ինչ տեղի էր ունենում 2018 թ. Վարուժան Ավետիսյան
Հիմա կատարվում է նույն բանը, ինչ տեղի էր ունենում 2018 թ. գարնանը։
Հիմա Ազգային-ժողովրդավարական բեւեռը (այն ժամանակ` Ժիրայր Սեֆիլյանի առաջարկությամբ ստեղծված Հանուն Հայաստան պետության ճակատը) հազարավոր մարդկանց է ոտքի հանել ընդդեմ համակարգի եւ ռեժիմի, մինչդեռ ամբողջ մեդիան` Հանրայինը, Ազատությունը եւ մյուսները, ԲՈԼՈՐԸ, ստեղծում է Քոչարյանի (այն ժամանակ` Նիկոլ Փաշինյանի) գալու նկատմամբ հանրային ընդհանրական սպասում։
Միայն մեկ տարբերություն կա։ Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը գլխովին մտած էր գործի մեջ, իսկ հիմա Ռոբերտ Քոչարյանը կարծես թե այնքան էլ նախանձախնդիր չէ հանձնարարությունը կատարելու առումով։ Խորամանկը հասկանում է, որ նույն գետը երկու անգամ չի կարելի մտնել։
Դե հիմա ասեք, որ այս բոլորը մեկ կենտրոնից չեն կառավարվում։
Այն ժամանակ մեկնարկեցին Արցախը եւ ՀՀ ինքնիշխանությունը հանձնելու գործըն...
19OctNo Comments
Հայաստանը շուտով կդառնա Պարսից Ծովը և Սև Ծովը միմյանց կապող օղակ.Պույա Հոսեյնի
Հայաստանը շուտով կդառնա Պարսից Ծովը և Սև Ծովը միմյանց կապող օղակ: Պարսից ծոց — Սև ծով կարևոր տարանցիկ միջանցքի իրականություն դառնալուն մնացել է 1 քայլ: Պարսից ծոց — Սև ծով միջանցքի մասին նախնական համաձայնագիրն արդեն պատրաստ է: Վերջնական պայմանագիրը կստորագրվի Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում՝ մոտ ապագայում: Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարության տրանզիտի, առևտրայնացման և կառուցվածքների վարչության պետ Ամին Թարֆան, իրանական «Mehr» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով երկուշաբթի օրը ՀՀ կատարած իր այցին ու իր մասնակցությանը Երևանում տեղի ունեցած Պարսից Ծոց-Սև Ծով տրանզիտ վերջնական համաձայնագրին նվիրված համաժողովին, նշել է. «Պարսից Ծոց — Սև Ծով տրանզիտ միջանցքը կստեղծվի` անդամ երկրների տրանսպորտային կապերը զարգացնելու, միասնական շահերը ու մրցակցային պայման...
19OctNo Comments
Երբ ձուն կոտրվում է ներսից՝ նոր կյանք է առաջանում. Տիգրան Կարապետյան
Երբ ձուն կոտրվում է դրսից՝ արտաքին ուժի ազդեցությամբ, ապա կյանքն ընդհատվում է։ Երբ այն կոտրվում է ներսից՝ նոր կյանք է առաջանում։
Իզուր չէ Ամենայն Հայոց Բանաստեղծն ասում, որ ներսից է լինելու փրկությունը։
————————————————
Հովհաննես Թումանյան
ԴԱՌՆԱՑԱԾ ԺՈՂՈՎՈԻՐԴ
Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից։ Նրանք է՛ն ծանր հիվանդությունների նման են, երբ դուք գիտեք, որ ձեր մարմնի մեջ կրում եք քաղցկեղի խոցը, բարակացավի բացիլները կամ ժանտախտի թույնը։ Չեք կարող անց կենալ ու արհամարհել, կամ նրանք պետք է ձեզ հաղթահարեն ու սպանեն, կամ դուք պետք է մարդկային հանճարի տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք, առողջանաք. ի հարկե, եթե էնքան արիություն ու հասկացողություն ունիք։
Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդո...
15OctNo Comments
Վարուժան Ավետիսյան. Աշխարհն արմատապես կերպափոխվում է։
ԿՐԿՆԵՆՔ, ՄՏԱԾԵՆՔ, ԳՈՐԾԵՆՔ
Աշխարհն արմատապես կերպափոխվում է։
Այդ կերպափոխման երկու հիմնական գործոններն են.
1) ԱՄՆ-Չինաստան գլոբալ մրցակցությունը,
2) 4-րդ արդյունաբերական հեղափոխությունը և դրանով պայմանավորված ռեգիոնալացումը։
ԱՄՆ շահը թելադրում է, որ Ռուսաստանն առնվազն չկցվի Չինաստանի նախագծած մեգառեգիոնին։ Քանի որ Ռուսաստանը չի ցանկանում կցվել Արեւմուտքի մեգառեգիոնին, իսկ Չինաստանին կցվելու փորձի դեպքում Արեւմուտքը նրան կկործանի, ապա նրա համար մնում է մեկ տարբերակ` իր շուրջը կազմավորել միջռեգիոնալ թերռեգիոն (Ռուսաստանը չի կարող ռեգիոն ստեղծել, քանի որ չունի դրա համար անհրաժեշտ կարողություններ)։ Այդ թերռեգիոնը նախատեսվում է որպես Ռուսաստանի, նրա արբանյակների և նրա հետ համագործակցողների` զոնայական-զոլավոր մի կոնգլոմերատ, որը կլինի Արևմտյան մեգառեգիոնի եւ Չինաստանի միջեւ և, ...
13OctNo Comments
Հայկ Մարտիրոսյան. Կաթողիկոսին իր հոտը պետք է հասկացնի, որ ինքը Հայ առաքելական սուրբ եկեղեցին չէ:
Կաթողիկոսն ինչ-որ բաներ է խոսել Մոսկվայում, որ չպետք է խոսեր, ինչ-որ արարածների հետ է հանդիպել, որ չպետք է հանդիպեր:
Կաթողիկոսին իր հոտը պետք է հասկացնի, որ ինքը Հայ առաքելական սուրբ եկեղեցին չէ: Գուցե ինչ որ արդեն հանգուցյալ միլիարդատիրուհու մեծ ջանքերով և մի վարչապետի օժանդակությամբ հայտնվել է գահին, բայց օծումը չէ միայն, որ եկեղեցու կառավարչին Վեհափառ է դարձնում և նույնականացնում հայ եկեղեցու հետ:
Կաթողիկոսին պետք է հասկացնել, որ ինքը կա´մ պետք է քաղաքական հայտարարություններ անի Հայաստանում և փորձի Հայաստանը փրկել, կա´մ չպետք է անի Հայաստանի թշնամիների օգտին քաղաքական հայտարարություններ ոչ բարեկամ երկրների մայրաքաղաքներում: Կա´մ ինքն ազգային առումով ամուլ և անհայրենիք ու լուռ կղերական է, կա´մ հոգևոր առաջնորդ և եկեղեցու գլուխ:
Ներսում առաջինը` դրսում երկրորդը, ընդ որում`...
8OctNo Comments
Սեպտեմբերի 21-ի միջոցառման մասին. Նիկա Բաբայան
Այն մշակույթի մարդիկ, որոնք հիացմունքով խոսեցին սեպտեմբերի 21-ի ճոխ համերգ-շոուի մասին, կարծում եմ բացահայտեցին իրենց հոգու խեղճությունը, փաստորեն ինքնաբացահայտվեցին և ստորագրվեցին առ այն, որ գործող իշխանությունը իրենց հոգու ուրախությունն ու հպարտությունն է։
Գուցե երկու տարի առաջ նման շոուի տեխնիկական մասը ընդունելի լիներ:
Բայց այս տարի, երբ համազգային սգո մեկ տարին չլրացած կազմակերպվում է նման ցուցամոլ շռայլություն-սա պարզապես անբարոյականություն է։ Շարունակությունը առավոտվա Եռաբլուր կատարած բռնի այցի։
Մեկ օրում երկու անմարդկային գործողություններ իրականացնողները բարոյական մարդ կոչվելու իրավունք չունեն։
Այդ թվում այն «մտավորականները», որոնք մյուս օրը հաճոյացան ազգադավ երկրի կառավարիչներին։
Զգուշացնում եմ ձեզ, պարոնայք-հանդիպելիս ձեր ձեռքը չեմ սեղմի։
Նիկա Բաբայան՝ մ...
8OctNo Comments
Ով ուրիշի համար փոս կփորի, նա ինքը կընկնի այդ փոսի մեջ. Ադրբեջանը դուրս կմնա Հյուսիս-Հարավ տարանցիկ ճանապարհից
Իրանի Ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Խեյրոլլահ Խադեմին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, տեխնիկական և ինժեներական պատվիրակության հետ մեկնում է Հայաստան` քննարկելու Իրանի մասնակցությունը՝ Հայաստանում Տաթևի ճանապարհի կառուցման գործընթացում:
Բաքուն պատրանք ունի Իրանին մեկուսացնել հյուսիս-հարավ տրանզիտային նախագծից, և կարծում է, որ դա կարող է փակել Իրանին Եվրոպայի ու Ռուսաստանի հետ կապող տարանցիկ ճանապարհը, Իրանի տնտեսական կոմունիկացիաները և խոչընդոտել արտաքին առևտրին:
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Իրանից տեխնիկական և ինժեներական պատվիրակություն է մեկնում Հայաստան` Իրանի Ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Խեյրոլլահ Խադեմիի գլխավորությամբ, մասնակցությամբ, Իրանի ենթակառույցների շինարարության և զարգացման կազմակերպության գործադիր տնօրենի մասնակցությամբ՝ քննարկելու համար Տաթ...