Կարևոր է թե Հայաստանը ինչպես կլքի Ռուսաստանի ազդեցության գոտին. ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Միեւնույն է, Արեւմուտքը Ռուսաստանից խլելու է ազդեցության գոտիները, ներառյալ` Հայաստանը։
Սակայն, միանգամայն տարբեր է, թե Հայաստանը ինչպես կլքի Ռուսաստանի ազդեցության գոտին եւ կտեղափոխվի Արեւմուտքի տիրույթ. որպես ազգային-ազատագրական պայքար մղող ակտիվ ու նախաձեռնող սուբյեկտ, թե որպես պասիվ ու կամազուրկ օբյեկտ։
Արդյունքները բացարձակապես տարբեր են լինելու` անգամ հակադրության աստիճանի տարբեր։ Մի դեպքում կդառնանք ազգ եւ պետություն, մյուս դեպքում` ընդամենը բնակչություն եւ տարածք։ Մի դեպքում կդառնանք մեծ ճանապարհի խանութպան, ընդամենը կգոյատեւենք եւս մի քանի տասնամյակ եւ կկորցնենք մեր ինքնության ու պետականության մնացորդները, մյուս դեպքում` կդառնանք առաջադեմ աշխարհի գործոն, կարդիականացնենք մեր ինքնությունը եւ բազմակի կհզորացնենք մեր պետականությունը, նաեւ` էապես կընդարձակենք մեր տարածքը։
Արե...









