Վերլուծական

Չկա որևէ իրավական հիմք Ղազախստան զորք ուղարկելու. ԱՐԱ ՊԱՊՅԱՆ
Լուրեր, Միջազգային, Վերլուծական, Քաղաքական

Չկա որևէ իրավական հիմք Ղազախստան զորք ուղարկելու. ԱՐԱ ՊԱՊՅԱՆ

Չկա որևէ իրավական հիմք Ղազախստան զորք ուղարկելու: Նիկոլ Փաշինյանը Ղազախստան զորք ուղարկելը հիմնավորում է կոլեկտիվ անվտանգության մասին պայմանագրի (1992թ.) 4-րդ հոդվածով: Այդ հոդվածը հստակ արձանագրոււմ է, որ «եթե մի պետություն ենթարկվի ԱԳՐԵՍԻԱՅԻ» ապա դա կնշանակի ագրեսիա պայմանագրին մասնակից բոլոր մյուս երկրների դեմ: Պայմանագիրը նաև հստակեցնում է, որ ագրեսիա նշանակում է զինված հարձակում ( подвергнется агрессии, вооруженному нападению. Статья 4. Если одно из государств – участников подвергнется агрессии (вооруженному нападению, угрожающему безопасности, стабильности, территориальной целостности и суверенитету), то это будет рассматриваться государствами – участниками как агрессия (вооруженное нападение, угрожающее безопасности, стабильности, территориальной целостности и суверени...
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ. ՏԻԳՐԱՆ ՄՈՍԻՆԵԱՆ
Վերլուծական, Քաղաքական

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ. ՏԻԳՐԱՆ ՄՈՍԻՆԵԱՆ

Ի՞նչ ենք պատկերացնում մենք, երբ ասում կամ լսում ենք Հայաստան, Լոռի, Շիրակ, Զանգեզուր, Ջաւախք, Արցախ, Սիւնիք… Անկախացումից յետոյ միջազգային դիւանագիտական ասպարէզ դուրս գալով՝ մեր պետական այրերն ու կուսակցութիւններն այնպէս ոգեւորուեցին դիւանագիտութիւն-դիւանագիտութիւն խաղալու հնարաւորութիւնից, որ խաղի պակաս-պռատն ու մարզումները սկսեցին անցկացնել սեփական ժողովրդի հետ: Ու ժողովրդի վզին փաթաթուեց իր ինչ-որ մասերի՝ օտարածին, կեղծ եւ ստրկամիտ, այսպէս կոչուած «ինքնորոշման» իրաւունքը, եւ արդիւնքում ունենք հայաստանցի-ղարաբաղցի սարսափելի վտանգաւոր անհեթեթութիւնը: Փորձենք հաւատալ մեր քաղաքական գործիչների հայրենասիրութեանը եւ թոյլ տանք, որ արտաքին յարաբերութիւններում մեզ ներկայացնեն ինչպէս որ կ’ուզեն, ըստ իրենց խորաթափանց հայեցողութեան՝ ընդհուպ մինչեւ բակի, շէնքի, անհատի «ինքնորոշման» իրաւունքը: Գանք...
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. ԱՐԴՅՈՔ Ո՞ՐՆ ԷՐ ՀԱՅԱԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՊԱՏՃԱՌԸ
Վերլուծական, Քաղաքական

ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. ԱՐԴՅՈՔ Ո՞ՐՆ ԷՐ ՀԱՅԱԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՊԱՏՃԱՌԸ

Արդյոք ո՞րն էր մեր 1918-20թթ հանրապետության կորստի պատճառը: Պատճառը մեկը չէ, բազմաթիվ են պատճառները, և միշտ էլ այդպես է լինում՝ այդ օրերի աշխարհաքաղաքական զարգացումներից, ընթացքից սկսած մինչև մեր ներքին ազգային կազմակերպվածքից դուրս գալով: Ես միշտ շատ եմ հետաքրքրվել այդ ժամանակաշրջանով և վերջերս եկել եմ այն եզրակացության, որ մեր հանրապետության կորստի գլխավոր պատճառը եղել է մեր ժողովրդի՝ այդ հայտնի երկընտրանքի մեջ ընկած լինելը առնվազն երկու-երեք հարյուր տարի, այդ դավադիր երկընտրանքը՝ ռո՞ւս, թե՞ թուրք, թո՞ւրք, թե՞ ռուս: Եվ երբ հիշում ենք 1918-20 թթ., 1917-ի հեղափոխությունը արդեն տեղի է ունեցել, այդ հեղափոխության գաղափարները քաղաքական էլիտայի մեջ խորապես նստած են եղել, և պարզ է, որ այդ դավադիր երկընտրանքից մեր ժողովուրդը փորձել է ընտրել ռուսական կողմը, քան թուրքականը՝ չհասկանալով, որ նույնք...
Ո՞ՐՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՇԱՀԵԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Լուրեր, Միջազգային, Վերլուծական, Քաղաքական

Ո՞ՐՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՇԱՀԵԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Ի՞նչ է տեղի ունենում աշխարհում. Վերջին ամիսներին Ռուսաստանը փորձում է սադրել արևմուտքին ու Ամերիկայի Միացյալ Նահագներին, Ուկրաինայի հետ սահմանին զորքերի աննախադեպ կուտակումներով։ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-Ն զգուշացնում են Ռուսաստանին, որ նոր արկածախնդրությունը չի մարսի և կործանարար հետևանքները պատժամիջոցների ձևով չեն ուշանա։ Ռուսաստանն ու Թուրքիան փորձում են 3+3 ձևաչափով ինչ-որ համագործակցության հասնել, որտեղ իրականում վեց երկիր չկա, այլ թուրքական կցորդ Ադրբեջանն է, ու ռուսական ոչինչը՝ (Հայաստանի վարչապետը), անգամ Հայաստանը չկա, քանի որ չի կարող լինել մի երկիր, որը ինքնուրույն չէ, որի քաղաքացիները չգիտեն, դեռևս չեն հասկանում ինչ է կատարվում իրենց երկրի շուրջը, ու որ տարբերակի ընտրությունն է հայկական շահերից բխում: Իսկ Վրաստանն էլ ընդհանրապես չի մասնակցում այս ձևաչափով հանդիպմանը ու կողմնորոշված է...
Որո՞նք են հայության չափանիշները. ՍԱՄՎԵԼ ԱՍԼԻԿՅԱՆ
Վերլուծական, Քաղաքական

Որո՞նք են հայության չափանիշները. ՍԱՄՎԵԼ ԱՍԼԻԿՅԱՆ

Մարդկությունը պետություն ունենալու և այդ պետությունը զարգացնելու նպատակով նախ և առաջ գծում է պետական և ազգային շահերի համար կարմիր գծեր, որից այն կողմ անցնելը` դավաճանություն է: Այդ գծերը միս և արյուն են ստանում ամրագրվելով մայր օրենքներով, որի միջոցով ներմուծվում են քաղաքացիների գիտակցություն և ըստ դրա ստեղծվում է իր պետականության իրավունքներն իմացող արժանապատիվ հասարակություն: Մենք չունենք պետական մշակույթ և մեր ժողովրդի գիտակցության մեջ չեն ներդրվել հանուն պետական արժեքների պահպանման կարմիր գծեր: Սակայն ի վերուստ ազգերը և մարդկային այս կամ այն ցեղախումբը պետք է կրի իր մեջ արժանապատվությունը պահպանող չափանիշներ: Որո՞նք են հայության չափանիշները: Ի՞նչ մենք չենք կարող հանդուրժել: Կա՞ այնպիսի մի զիջում, որից հետո հավաքական հայությունը կսուբյեկտանա և կսրբի իր ճանփից բոլոր հակապետական երևու...
Կարևոր է թե Հայաստանը ինչպես կլքի Ռուսաստանի ազդեցության գոտին. ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Կարևոր է թե Հայաստանը ինչպես կլքի Ռուսաստանի ազդեցության գոտին. ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Միեւնույն է, Արեւմուտքը Ռուսաստանից խլելու է ազդեցության գոտիները, ներառյալ` Հայաստանը։ Սակայն, միանգամայն տարբեր է, թե Հայաստանը ինչպես կլքի Ռուսաստանի ազդեցության գոտին եւ կտեղափոխվի Արեւմուտքի տիրույթ. որպես ազգային-ազատագրական պայքար մղող ակտիվ ու նախաձեռնող սուբյեկտ, թե որպես պասիվ ու կամազուրկ օբյեկտ։ Արդյունքները բացարձակապես տարբեր են լինելու` անգամ հակադրության աստիճանի տարբեր։  Մի դեպքում կդառնանք ազգ եւ պետություն, մյուս դեպքում` ընդամենը բնակչություն եւ տարածք։ Մի դեպքում կդառնանք մեծ ճանապարհի խանութպան, ընդամենը կգոյատեւենք եւս մի քանի տասնամյակ եւ կկորցնենք մեր ինքնության ու պետականության մնացորդները, մյուս դեպքում` կդառնանք առաջադեմ աշխարհի գործոն, կարդիականացնենք մեր ինքնությունը եւ բազմակի կհզորացնենք մեր պետականությունը, նաեւ` էապես կընդարձակենք մեր տարածքը։ Արե...
Զինվորականներն ու քայլիստները փոխադարձ իրար են մեղադրում. ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Վերլուծական, Քաղաքական

Զինվորականներն ու քայլիստները փոխադարձ իրար են մեղադրում. ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Զինվորականները մեղադրում են քայլիստներին ծայրահեղ ապիկարությամբ ու ապաշնորհությամբ պատերազմը վարելու, բոլոր ճակատներում, այդ թվում դիվանագիտական, մոբիլիզացիոն տապալվելու մեջ։ 100 տոկոս իրավացի են։ Քայլիստները մեղադրում են զինվորական վերնախավին անիրազեկության, մորթապաշտության և տարիների խայտառակ քայքայիչ թալանի մեջ։ 100 տոկոս իրավացի են։ Իմ կողմից ավելացնեմ, որ երկուսի հայտնի թերություններից բացի ակնհայտ է «դավադրությունը»՝ ռուսների մուտքի և/կամ թուրքերի տրիումֆի գիտակցված սպասարկումը։ ՀԻՄԱ ԲԱՑԱՏՐԵՔ, ԹԵ Ի՞ՆՉ ԿԱՐԻՔ ԿԱ ԱՅՍ «ԲԱՆԱՎԵՃՈՒՄ» ՈՐԵՎԷ ԿՈՂՄ ԲՌՆԵԼՈՒ...