Մենք հնարավորություն ունենք ընտրելու վատագույնի և լավագույնի միջև. Վարուժան Ավետիսյան
1) Հայաստանում պետությունը զավթած բոլոր չորս ռեժիմները չեկիստական են եւ մեր անունից Հայաստանի Հանրապետությունը աշխարհին ներկայացնում են «Սովետական Հայաստան» հայեցակարգով, ներկայացնում են որպես Սովետական Հայաստանի իրավահաջորդ, ինչից էլ բխում է Արցախի ինքնորոշման դավաճանական, հակահայ, հակապետական մոտեցումը։ Ի դեպ` այդ հայեցակարգից բխող արտաքին ռազմավարության առանցքը Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքն է, որպիսի անհեթեթ ու հակահայ երեւույթ դժվար է անգամ երեւակայել։
2) Մեր ինքնաստրկացող կամքով կատարված այս «ընտրությունն» է հիմքն ու պատճառը, որ ԱՄՆ-ն եւ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը մեզ հետ հարաբերվում են ըստ այդ հայեցակարգի, այդ թվում` Արցախի հարցի լուծման ուղղությամբ։
3) Սահմանափակված լինելով մեր այս ինքնապետականասպան հայեցակարգով եւ դրա հիման վրա գործող դավաճանական, Արեւմուտքի դաշտում Կրեմ...









