«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԱՄՆ-Ի ՈՉ ՆԱՏՕ ԱՆԴԱՄ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՇՆԱԿԻՑ» ԴԵՍՊԱՆ ՍԵՄ ԲՐԱՈՒՆԲԵՔ.
ԴԵՍՊԱՆ ՍԵՄ ԲՐԱՈՒՆԲԵՔ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԱՄՆ-Ի ՈՉ ՆԱՏՕ ԱՆԴԱՄ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՇՆԱԿԻՑ»
Ազգային-Ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) քաղաքական
օրակարգը ուշադրության է արժանանում Վաշինգտոնում:
2023 թվականի հունիսի 21-ին «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանությունը» թեմայով Թոմ Լանթոսի Մարդու իրավունքների հանձնաժողովի լսումների ժամանակ արված իր հայտարարության մեջ դեսպան (և նախկին սենատոր) Սեմ Բրաունբեքը կրկնել է Ազգային-ժողովրդավարական Բևեռի երկարամյա քաղաքականության գիծը՝ հայտարարելով, որ «Հայաստանին պետք է տրվի ԱՄՆ-ի ոչ ՆԱՏՕ անդամ գլխավոր դաշնակցի կարգավիճակ»:
Նրա խիստ ձևակերպված և կարեկից հայտարարությունն ուներ մի քանի այլ շերտեր, որոնք կազմում են Վաշինգտոնում Բևեռի լոբբինգի գաղափարական հիմքը:
Դրանցից ամենակարևորը թերևս դեսպանի հայտարարությունն էր այն մասին, որ Հայաստանը Միաց...