Քաղաքական

Հոկտեմբերի 19-ին կայացավ Բևեռի երթը նոր Նորքում
Լուրեր, Քաղաքական

Հոկտեմբերի 19-ին կայացավ Բևեռի երթը նոր Նորքում

Այսօր, հոկտեմբերի 19-ին Ազգային-ժողովրդավարական բևեռի հռչակագրին միացած քաղաքացիների և Բևեռի խորհրդի անդամներ Ժիրայր Սեֆիլյանի ու Վահե Գասպարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Բևեռի երթը նոր Նորքում։ Բևեռի աջակիցները իրազեկեցին քաղաքացիներին Բևեռի  սկսած Ազգային պայքարի վերաբերյալ, տեղեկացրեցին առաջիկա պլանավորած երթերի ու մարզային այցերի մասին։ Հոկտեմբերի 30-ին նախատեսվում է Բևեռի մեծ համազգային հանրահավաքը Ազատության հրապարակում։...
ԲԵՎԵՌԻ հանրահավաքը և երթը
Լուրեր, Քաղաքական

ԲԵՎԵՌԻ հանրահավաքը և երթը

Այսօր տեղի ունեցավ Բևեռի բազմահազարանոց մեծ հանրահավաքը Ազատության հրապարակում, հանրահավաքին հաջորդեց Բևեռի երթը Երևանի կենտրոնում, Ազգային էներգետիկայի ֆանտաստիկ ուժը թափ է հավաքում շաբաթ առ շաբաթ, հաջորդ հանրահավաքը կլինի հոկտեմբերի 30-ին, շաբաթ օրը, ժամը երեքին։ Մինչ այդ հոկտեմբերի19-ից Բևեռը շարունակական երթեր ու այլ բազմամարդ ակցիաներ կանցկացնի Երևանում։ Բևեռի առաջիկա միջոցառումը հոկտեմբերի 19-ին, երեքշաբթի օրը Հայկ նահապետի արձանի մոտից,մ երթ Երևանում...
ԲԵՎԵՌԻ Հանրահավաքը Ազատության հրապարակում
Լուրեր, Քաղաքական

ԲԵՎԵՌԻ Հանրահավաքը Ազատության հրապարակում

Սկսվել է Ազգային ժողովրդավարական բևեռի բազմահազարանոց հանրահավաքը Ազատության հրապարակում, հրապարակը սովորականից շատ ավելի մարդաշատ է, Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը իր ելույթում անդրադարձավ մեր երկրի շուրջ կատարվող վերջին զարգացումներին և նշեց որ Մեղրու միջանցքը բացվելու է ոչ թե հորիզոնական, այլ ուղղահայաց, Հնդկաստան-Պարսկաստան-Հայաստան- Վրաստան- Սև ծով- Եվրոպա։
Վարուժան Ավետիսյան. Աշխարհն արմատապես կերպափոխվում է։
Վերլուծական, Քաղաքական

Վարուժան Ավետիսյան. Աշխարհն արմատապես կերպափոխվում է։

ԿՐԿՆԵՆՔ, ՄՏԱԾԵՆՔ, ԳՈՐԾԵՆՔ Աշխարհն արմատապես կերպափոխվում է։ Այդ կերպափոխման երկու հիմնական գործոններն են. 1) ԱՄՆ-Չինաստան գլոբալ մրցակցությունը, 2) 4-րդ արդյունաբերական հեղափոխությունը և դրանով պայմանավորված ռեգիոնալացումը։ ԱՄՆ շահը թելադրում է, որ Ռուսաստանն առնվազն չկցվի Չինաստանի նախագծած մեգառեգիոնին։ Քանի որ Ռուսաստանը չի ցանկանում կցվել Արեւմուտքի մեգառեգիոնին, իսկ Չինաստանին կցվելու փորձի դեպքում Արեւմուտքը նրան կկործանի, ապա նրա համար մնում է մեկ տարբերակ` իր շուրջը կազմավորել միջռեգիոնալ թերռեգիոն (Ռուսաստանը չի կարող ռեգիոն ստեղծել, քանի որ չունի դրա համար անհրաժեշտ կարողություններ)։ Այդ թերռեգիոնը նախատեսվում է որպես Ռուսաստանի, նրա արբանյակների և նրա հետ համագործակցողների` զոնայական-զոլավոր մի կոնգլոմերատ, որը կլինի Արևմտյան մեգառեգիոնի եւ Չինաստանի միջեւ և, ...
Բևեռի ողջույնի ակցիան Հնդկաստանի արտգործնախարարի այցի առթիվ (տեսանյութ)
Լուրեր, Պատմություն, Տեսանյութ, Քաղաքական

Բևեռի ողջույնի ակցիան Հնդկաստանի արտգործնախարարի այցի առթիվ (տեսանյութ)

Հոկտեմբերի 12-ն տեղի ունեցավ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար դոկտոր Սուբրահմանիա Ջայշանկարի պատմական այցը Երևան: Այս կապակցությամբ Արտաքին գործերի նախարարության առջև կայացավ Ազգային-ժողովրդավարական բևեռի հռչակագրին միացած քաղաքացիների ողջույնի ակցիան Հնդկաստանի արտգործնախարարի ժամանման առթիվ: Ակցիայի մասնակիցներից պարոն Կարո Եղնուկյանը կարևորելով Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի պատմական այցը, ողջունեց Բևեռի հռչակագրին միացած քաղաքացիների անունից հարգարժան նախարարին և այս պատմական այցի հետ կապվածարեց մի շարք ուշագրավ դիտարկումներ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի այցի վերաբերյալ Բևեռի հայտարարությունը
Լուրեր, Քաղաքական

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի այցի վերաբերյալ Բևեռի հայտարարությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հոկտեմբերի 12-13-ին պատմության մեջ առաջին անգամ Հայաստան է այցելում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը։ Հնդկաստանը զարգացող հսկա է և արագ տեմպերով դառնում է համաշխարհային դերակատար։ Մասնավորապես` Հնդկաստանի այդ դերակատարումն առանցքային է դառնում Հարավ-հյուսիս աշխարհառազմավարական միջանցքի ձևավորմամբ պայմանավորված տարածաշրջանային ճարտարապետության վերաձևման հարցում։ Հնդկաստանը եւ Հարավ-հյուսիս միջանցքի մյուս կարևոր մասնակից Իրանը հայտնել են, որ Հայաստանին են տեսնում որպես դրա շղթայի հաջորդ օղակ։ Այդ միջանցքն այլընտրանք չունի Հայաստանի փրկության և անվտանգության ապահովման առումով։ Ասվածից ակնհայտ է դառնում, որ Հնդկաստանի ու Հայաստանի ռազմավարական շահերը համընկնում են։ Եվ այս բացառիկ պատմական հնարավորությունն իրականություն դարձնելու համատեքստում Հ...
Հայկ Մարտիրոսյան. Կաթողիկոսին իր հոտը պետք է հասկացնի, որ ինքը Հայ առաքելական սուրբ եկեղեցին չէ:
Վերլուծական, Քաղաքական

Հայկ Մարտիրոսյան. Կաթողիկոսին իր հոտը պետք է հասկացնի, որ ինքը Հայ առաքելական սուրբ եկեղեցին չէ:

Կաթողիկոսն ինչ-որ բաներ է խոսել Մոսկվայում, որ չպետք է խոսեր, ինչ-որ արարածների հետ է հանդիպել, որ չպետք է հանդիպեր: Կաթողիկոսին իր հոտը պետք է հասկացնի, որ ինքը Հայ առաքելական սուրբ եկեղեցին չէ: Գուցե ինչ որ արդեն հանգուցյալ միլիարդատիրուհու մեծ ջանքերով և մի վարչապետի օժանդակությամբ հայտնվել է գահին, բայց օծումը չէ միայն, որ եկեղեցու կառավարչին Վեհափառ է դարձնում և նույնականացնում հայ եկեղեցու հետ: Կաթողիկոսին պետք է հասկացնել, որ ինքը կա´մ պետք է քաղաքական հայտարարություններ անի Հայաստանում և փորձի Հայաստանը փրկել, կա´մ չպետք է անի Հայաստանի թշնամիների օգտին քաղաքական հայտարարություններ ոչ բարեկամ երկրների մայրաքաղաքներում: Կա´մ ինքն ազգային առումով ամուլ և անհայրենիք ու լուռ կղերական է, կա´մ հոգևոր առաջնորդ և եկեղեցու գլուխ: Ներսում առաջինը` դրսում երկրորդը, ընդ որում`...
Վարուժան Ավետիսյանի արտերկրում բուժում ստանալու երաշխավորությանը միացել են նոր հանրաճանաչ անձիք
Լուրեր, Քաղաքական

Վարուժան Ավետիսյանի արտերկրում բուժում ստանալու երաշխավորությանը միացել են նոր հանրաճանաչ անձիք

Վարուժան Ավետիսյանի արտերկրում բուժում ստանալու երաշխավորությանը միացել են՝ Սերգեյ Դանիելյանը՝ Դերասան Ռուբեն Հախվերդյանը՝ Երգահան Վարդան Պետրոսյանը՝ Դերասան Ռուդոլֆ Խառատյանը՝ ՀՀ ժողովրդական արտիստ, բալետի հայ արտիստ, պարուսույց, նկարիչ
Չինաստանն ու Հնդկաստանը չեն հաջողել Հիմալայան սահմանի հետ կապված բանակցությունները
Լուրեր, Քաղաքական

Չինաստանն ու Հնդկաստանը չեն հաջողել Հիմալայան սահմանի հետ կապված բանակցությունները

Չինաստանն ու Հնդկաստանը այսօր միմյանց մեղադրել են բարձր մակարդակի բանակցությունների ձախողման մեջ, որոնք ուղղված են վիճելի Հիմալայան սահմանի երկայնքով խնդրին, բանակցությունների նպատակն էր միջուկային զենք ունեցող երկու հարևան երկրների միջև լարվածության թուլացմանը նպաստելը: Անցյալ տարի Տիբեթի և հնդկական Լադակհայի շրջանի միջև Գալվան գետի ռազմավարական կարևոր հովիտը դարձել է թեժ կետ բարձր բարձրության վրա: Երկու երկրների բարձրաստիճան զինվորական պաշտոնյաները վերջին երկու ամսվա ընթացքում անցկացրել են բանակցությունների իրենց առաջին փուլը, սակայն այն ավարտվել է առանց որևէ առաջընթացի: -Հնդկաստանը առաջ է քաշել «անհիմն և անիրատեսական պահանջներ»,-ասել է Չինաստանի ռազմական ներկայացուցիչ Լոնգ Շաուհան, ի պատասխան սրա Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Չինաստանը համաձայն չէ ք...