Լոս Անջելեսում բնակվող հայրենակիցներին, Ժիրայր Սէֆիլյանի կոչը
Լոս Անջելեսում բնակվող սիրելի հայրենակիցներ
Ձեր քաղաքական ակտիվությունը և ազգային-ազատագրական պայքարին ձեր մասնակցությունը կարևորության առումով երկրորդն է հայաստանաբնակ հայությունից հետո։
Բոլորիդ հորդորում եմ մասնակցել Ազգային-ժողովրդավարական բևեռի Լոս Անջելեսի մասնաճյուղի նախաձեռնած հանրահավաքին, որ տեղի կունենա հոկտեմբերի 28-ին, տեղի ժամանակով ժամը 19-ին, Գլենդեյլի քաղաքապետարանի մոտ։
Առանց ձեզ և արտերաբնակ ամբողջ հայության, պայքարը չի կարող հասնել իր նույնիսկ առաջնային նպատակին` հեռացնել դավաճանական ռեժիմին և ստեղծել ազգային անցումային կառավարություն։
Առիթից օգտվելով, ողջունում եմ նաև այսօր, հոկտեմբերի 24-ին Փարիզում կայացած հանրահավաքի և հոկտեմբերի 29-ին Նյու Յորքում նախատեսված հանրահավաքի մասնակիցներին։
Ազգային-ժողովրդավարական բևեռը միակ ուժն է, որ հենվում է բացառապես մ...










