Երբ ձուն կոտրվում է ներսից՝ նոր կյանք է առաջանում. Տիգրան Կարապետյան
Երբ ձուն կոտրվում է դրսից՝ արտաքին ուժի ազդեցությամբ, ապա կյանքն ընդհատվում է։ Երբ այն կոտրվում է ներսից՝ նոր կյանք է առաջանում։
Իզուր չէ Ամենայն Հայոց Բանաստեղծն ասում, որ ներսից է լինելու փրկությունը։
————————————————
Հովհաննես Թումանյան
ԴԱՌՆԱՑԱԾ ԺՈՂՈՎՈԻՐԴ
Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից։ Նրանք է՛ն ծանր հիվանդությունների նման են, երբ դուք գիտեք, որ ձեր մարմնի մեջ կրում եք քաղցկեղի խոցը, բարակացավի բացիլները կամ ժանտախտի թույնը։ Չեք կարող անց կենալ ու արհամարհել, կամ նրանք պետք է ձեզ հաղթահարեն ու սպանեն, կամ դուք պետք է մարդկային հանճարի տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք, առողջանաք. ի հարկե, եթե էնքան արիություն ու հասկացողություն ունիք։
Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդո...