Ալեքսանդր Քանանեան. Գաղութատիրոջը գործընկեր դարձնելու միակ ուղին նրան հնարավորինս ուժեղ ցավացնելն է
Որոշիչ է նոյեմբերի 9-ի «եռակողմ յայտարարութիւնը»։ Ով այն հրապարակաւ եւ իսպառ չի մերժում՝ ազգային֊պետական աւրակարգի հետ որ եւ իցէ աղերս չունի: Որոշիչ է Հայաստանի ինքնիշխան տարածք հասկացութիւնը։ Ով Հայաստանի պետական սահմանը նոյնացնում է խորհրդային վարչական ապաւրինի սահմանների հետ՝ ազգային֊պետական աւրակարգի հետ որ եւ իցէ աղերս չունի։ «Խաղաղութեան աւրակարգն» անխուսափելիաւրէն յանգեցնելու է վերահաս եւ մաւտալուտ երկրորդ ցեղասպանութեանը եւ հայութեան լիակատար հայրենազրկմանը։ Իսպառ վերանալու եզրին կանգնած ազգն անվերապահ իրաւունք եւ բացարձակ անայղընտրանք պարտականութիւն ունի՝ առանց դիւանագիտական թերասացութիւնների ու այղեւայղութիւնների հռչակագրելու ինքնիշխանութեան եւ հայրենատիրութեան իր մշտնջենաւոր եւ անվիճարկելի իրաւունքը։ Առանց ցեղասպանութեան հետեւանքների՝ յատկապէս առանց Հայաստանի յետցեղասպանական մաս...