Հայ տհաս վերնախավը պատրաստ է ուտել ռուս-թուրքական կտերը
Լաչինի միջանցքի հարցն այսօր միայն տվյալ տարածքի վրա եղած բնակավայրերի հայկական պատկանելության հարց չէ, ինչպես ներկայացնում են մեր հանրային-քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները։ Այն Ադրբեջանի համար Արցախի պատկանելիության որոշման, Արցախի հնազանդեցման ու Արցախի հայաթափման առանցքային կետն է։ Դա ընկալելու համար ամբողջ տրամաբանությունը ստորեւ պետք է փորձեմ ներկայացնել։
Լաչինի միջանցքի հետ կապված ներկայիս զարգացումների քաղաքական տրամաբանությունն այնտեղ է, որ թուրքերը գտել են ծվատված հայկական Արցախն իրենց վերահսկողության տակ բերելու ճանապարհը։ Ըստ նոյեմբերի 9-ի զինադադարի տեքստի՝ Ադրբեջանը ճանաչում է Լաչինի միջանցքի գոյությունը, որտեղ ինքը չի կարող որեւէ վերահսկողություն ունենալ։ Զուտ իրավական առումով հարցը փակված է։ Ուստի թուրքերը գնացել են իրենց հուզող խնդիրը փաստացի լուծելու՝ Լաչինի միջան...










