ԱՄՆ Սենատը միաձայն քվեարկեց բռնագրավված ռուսական ակտիվները Ուկրաինային փոխանցելու օգտին
ԱՄՆ Սենատը պաշտպանել է Ռուսաստանի Դաշնության բռնագրավված ակտիվները պատերազմից տուժած Ուկրաինային օգնելու մասին օրինագիծը։ Այս մասին Twitter-ում հայտնել է Ներկայացուցիչների պալատի անդամ Թոմ Մալինովսկին։ Նա այս փաստաթղթի նախաձեռնողն էր։ Կոնգրեսականի խոսքով՝ օրինագիծն ընդունվել է որպես դաշնային կառավարության ֆինանսավորման օրինագծի ուղղում։ Կանխատեսվում է, որ ավելի ուշ Ներկայացուցիչների պալատը կքվեարկի նրա օգտին։
Այս տեղեկությունը Twitter-ում հաստատել է նաև ԱՄՆ Կոնգրեսի ավագ խորհրդական Փոլ Մասսարոն։
«ԱՄՆ Սենատը հենց նոր միաձայն քվեարկեց բռնագրավված օլիգարխների ակտիվները Ուկրաինային փոխանցելու օգտին»,- գրել է նա։ Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը բացատրել է, որ այս փոփոխությունը թույլ կտա ԱՄՆ արդարադատության նախարարությանը պետքարտուղարի միջոցով փոխանցել եկամուտը օլիգարխի կամ Ուկրաինայի ժո...