Քաղաքական

ՀՀ-ն ԽՍՀՄ-ի լուծարումից հետո պետք է վերաանկախանա դեօկուպացիայի միջոցով
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

ՀՀ-ն ԽՍՀՄ-ի լուծարումից հետո պետք է վերաանկախանա դեօկուպացիայի միջոցով

ՀՀ մասով ԽՍՀՄ-ը կազմավորվել է օկուպացիայի միջոցով, ուստի ՀՀ-ն ԽՍՀՄ-ի լուծարումից հետո պետք է վերաանկախանա դեօկուպացիայի միջոցով։ Սա է տարբերում միմյանցից քաղաքական եւ սովետական/ռուսական հայերին։ Սովետական/ռուսական հայը չէր կարող ուրիշ բան ստեղծել, քան այսպես կոչված երրորդ հանրապետությունը, որն այսօր մահանում է իր ծնող Ռուսաստանի հայեցակարգային հոգեվարքի եւ ռազմավարական թուլացման ու նահանջի պատճառով։ Քաղաքագետի, վերլուծաբանի, իրավապաշտպանի, հանրային գործունեությամբ զբաղվող որեւէ մեկի առաքելությունն է զօր ու գիշեր ներկայացնել ապացուցման կարիք չունեցող այս ճշմարտությունը։ Վարուժան Պարսամի Ավետիսյան 14.12.2021...
Էնթոնի բլինքենը Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական է նշանակել Լուի Լ. Բոնոյին
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

Էնթոնի բլինքենը Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական է նշանակել Լուի Լ. Բոնոյին

ԱՄՆ պետքարտուղար  Էնթոնի Բլինկեն Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական եմ նշանակում Լուի Լ. Բոնոյին: Այս պաշտոնում պարոն Բոնոն կաշխատի տարածաշրջանի առաջնորդների հետ՝ առաջ մղելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և անդրադառնալու Ռուսաստանի կողմից ինքնիշխան Վրաստանի տարածքի շարունակական օկուպացմանը: Պարոն Բոնոն բազմակողմ և երկկողմանի հարուստ փորձ ունի այդ պաշտոնում` ծառայելով որպես Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում և Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակներում և ժամանակավոր հավատարմատար Սուրբ Աթոռում որպես գործող ներկայացուցիչ: Նա նաև ծառայել է որպես Բասրայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն, Ազգային անվտանգության խորհրդում, ինչպես նաև պետքարտուղարի տեղակալի և պետքարտուղարի տնտեսական և բիզնեսի հարցերով տեղակալի խորհրդականը: Նա թոշակի է անցել բանակի ռեզեր...
Ծիծաղելի է միամիտ մարդկանցից լսել այն միտքը, թե 1920 թվին բոլշևիկները թուրքական ավերումից փրկեցին Հայաստանը
Լուրեր, Նյութերի ընտրանի, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Ծիծաղելի է միամիտ մարդկանցից լսել այն միտքը, թե 1920 թվին բոլշևիկները թուրքական ավերումից փրկեցին Հայաստանը

ՌՈՒՍԱԿԱՆ ՄՈՒՐՃԻ ԵՎ ԹՐՔԱԿԱՆ ՍԱԼԻ ՄԻՋԵՎ «Ճիշտ նույն օրերին (1920թ. նոյեմբերի վերջերին) Ժնևում առաջին անգամ գումարվել էր Ազգերի լիգան և այնտեղ հարց էր դրված Հայաստանին և Վրաստանին Ազգերի լիգա ընդունելու մասին (Ադրբեջանի հարցը օրակարգում չկար, քանի որ վերջինս 1920թ. ապրիլի 28-ին խորհրդայնացել էր - Ա.Զ.)։ Հայաստանի ծանր վիճակի մասին նոր ստացված տեղեկությունները (Հայաստանը դե ֆակտո պարտվել էր հայ-թուրքական պատերազմում, միաժամանակ խորհրդային Ռուսաստանի զինուժը ներխուժել էր ՀՀ հյուսիս-արևելյան շրջանները, իսկ Սյունիքում շարունակվում էին մարտերը ռուս-թաթարական զինված ստորաբաժանումների դեմ - Ա.Զ.) ստիպել էին Ժնևում անգլիական, ֆրանսիական և իտալական ներկայացուցիչներին Հայաստանին և Վրաստանին չընդունել Ազգերի լիգա, որպեսզի լիգայի կանոնագրի 10-րդ հոդվածի համաձայն ստիպված չլինեն օգնություն հասցնել Հա...
«Ռուսաստանը պետք է իմանա, թե որտեղ են գտնվում իր սահմանները».Սալոմե Զուրաբիշվիլի
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

«Ռուսաստանը պետք է իմանա, թե որտեղ են գտնվում իր սահմանները».Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ապագա խաղաղության համաձայնագրի նախագծում ներառել Աբխազիայից և Հարավային Օսիայից ռուսական զորքերը դուրս բերելու մասին կետ։ «Ռուսաստանը պետք է իմանա, թե որտեղ են գտնվում իր սահմանները», - ասել է Զուրաբիշվիլին Bloomberg-ին տված հարցազրույցում։ Եթե Արևմուտքը չպահանջի ռուսական զորքերի ամբողջական դուրսբերում օկուպացված տարածքներից, ապա «կգործի ևս մեկ մեծ սխալ՝ այնքան մեծ, որքան 2008թ. և 2014 թ.:...
Միքայել Արամյանցի տանն է ընդունվել Հայաստանի առաջին Հանրապետության մասին հռչակագիրը
Լուրեր, Հայաստանաճանաչում, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Միքայել Արամյանցի տանն է ընդունվել Հայաստանի առաջին Հանրապետության մասին հռչակագիրը

Արամյանցի դղյակն է Ախթալա քաղաքում, կառուցված շվեյցարական ոճով։ Միքայել Արամյանցը 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի հայ նավթարդյունաբերող, բարերար, Թիֆլիսի «Ազգային բարեգործական ընկերության» հիմնադիրն էր։ Ալեքսանդր Մանթաշյանի մտերիմ ընկերն ու գործընկերը։ Մանթաշյանի հետ Բաքվում զբաղվում էր նավթարդյունաբերությամբ և առաջիններից էր, որ իր կապիտալի մեծ մասը տեղափոխեց Բաքու՝ նավթը երկաթուղով, ցիստեռններով տեղափոխելու համար։ Եղել է Ներսիսյան դպրոցի մշտական հոգաբարձուն ու հովանավորը։ Աջակցել է Թիֆլիսի նշանավոր «Արամյանցի հիվանդանոցի» (ներկայումս Թբիլիսիի թիվ 1 կլինիկական հիվանդանոց) կառուցմանը՝ նվիրաբերելով հարյուր հազար ռուբլի։ Արամյանցի անվան հետ է կապված նաև Թբիլիսիի «Մարիոտ» հյուրանոցը, որը նա կառուցել է իր սիրելի նավի՝ «Մաժեստիկի» նմանությամբ։ Առաջին համաշխարհային պատերազմի ...
1919-1920թթ. Հայաստանը թշնամի տարրերից մաքրել է Ռուբեն Տեր-Մինասյանը
Լուրեր, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

1919-1920թթ. Հայաստանը թշնամի տարրերից մաքրել է Ռուբեն Տեր-Մինասյանը

1918-1920թթ. Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին և պատերազմական գործողություններ վարում Արցախը, Նախիջևանն ու Սյունիքը նվաճելու համար։ Բացի հիշյալ հայկական երկրամասերից՝ ադրբեջանական իշխանություններն աչք էին տնկել նաև Զանգիբասարի, Վեդիբասարի, Դարալագյազի, Շարուրի, Սուրմալուի, Բասարգեչարի, Բաշգյառնիի և այլ թրքաբնակ շրջանների վրա: Խորհրդակցելով Արամ Մանուկյանի հետ՝ Ռուբեն Տեր Մինասյանը 1918-ի ամռանը մշակում և հավատարիմ խմբապետների ուժերով գործողության մեջ է դնում Հայաստանը թշնամի տարրերից մաքրելու գործը, որը շարունակվում է 1919-1920թթ. և որի արդյունքում՝ 1. ճնշվում են Արարատյան դաշտավայրի ու հարակից շրջանների թուրք-թաթարական ապստամբությունները՝ ապահովելով երկրի կայունությունն ու ներքին անվտանգությունը (հայաստանաբնակ թուրքերն ստեղծել էին սեփական կառավարությունները (շ...
Իրանի ռազմական թիրախներին հարվածները պատերազմի սկիզբ չեն. Արա Պապյան
Լուրեր, Միջազգային, Վերլուծական, Քաղաքական

Իրանի ռազմական թիրախներին հարվածները պատերազմի սկիզբ չեն. Արա Պապյան

Ասեմ՝ իմացեք շարքից կամ աշխարհաքաղաքական զարգացումներն արագանում են։ Իրանի շուրջ վերջին իրադարձությունները բավականին պարզունակ վերլուծությունների տեղիք են տվել։ Հարցուպատասխանով փորձենք հասկանալ ի՞նչ է կատարվում։ 1. Համաշխարհային առումով ամեն ժամանակահատված ունի իր հիմնական դիմակայության առանցքը։ Ո՞րն է ներկա ժամանակահատվածում հիմնական դիմակայության և մրցակցության առանցքը։ Դա ԱՄՆ-Չինաստան դիմակայությունն է, մրցակցությունը և առաջիկայում հնարավոր բախումը։ Մնացածը ածանցյալ են կամ երկրորդական։ Արդյոք Չինաստանի հետ անմիջական բախումը ձեռնատու՞ է ԱՄՆ-ին։ Ոչ ձեռնատու չէ, բայց հավանական է։ Հենց ամերիկյան փորձագետների կարծիքով՝ հնարավոր է առաջիկա 2-5 տարվա ընթացքում։ 2. Ուստի, ի՞նչ պիտի անի ԱՄՆ-ը՝ խոսափելու համար բախումից կամ այն դարձնելու ԱՄՆ համար պակաս վտանգավոր և վնասաբեր։ Ճիշտ եք՝...
Վաշինգտոնը ողջունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

Վաշինգտոնը ողջունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը

Վաշինգտոնը չի ընդունել Մոսկվայի մեղադրանքները և ողջունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը։ «Մենք ողջունում ենք գործընկերների ջանքերը, այդ թվում՝ Եվրամիության, տարածաշրջանում վստահության ամրապնդման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը նպաստող պայմաններ ստեղծելու ուղղությամբ»,- ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։
Բանակի օրվա կապակցությամբ մենք մեր երախտիքն ենք հայտնում. ԱՄՆ դեսպանություն
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

Բանակի օրվա կապակցությամբ մենք մեր երախտիքն ենք հայտնում. ԱՄՆ դեսպանություն

Հայաստանում ԱՄՆ դեսպանություն Բանակիօրվա կապակցությամբ մենք մեր երախտիքն ենք հայտնում հանուն հայրենիքի պաշտպանության ծառայած Հայաստանի բոլոր քաղաքացիներին և գոհունակությամբ փաստում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ մեր խորացող փոխգործակցությունը։ Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել հայրենիքի պաշտպանության համար։ Փառք ու պատիվ ծառայության ընթացքում վիրավորվածներին։ Փառք ու պատիվ զինծառայող կանանց և տղամարդկանց ընտանիքներին։ ------------------ On Armenia's Army Day, we recognize those in Armenia who have served in their nation’s defense, and express gratitude for our deepening partnership with the Republic of Armenia Armed Forces. We solemnly honor those who have given the ultimate sacrifice, those who remain wounded from service, and all families who hav...
Հայաստանի նման երկրում բանակի օրը ամեն օր է
Լուրեր, Քաղաքական

Հայաստանի նման երկրում բանակի օրը ամեն օր է

Բանակի օրը էսօր չի։ Բանակի օրը Հայաստանում ամեն օր պիտի լինի։ ՀՀ անարժանապատիվ իշխանության ամեն հաջորդ տապալման մեջ բանակին մեղադրող ամեն սիրուն գրված փոսթ լայքելիս ու տարածելիս հիշեք, որ Հայաստանի նման երկրում բանակի օրը ամեն օր է, ու եթե բանակն այն բանակը չի, որը դուք երազում եք, դա այն պատճառով է, որ ՀՀ ղեկավարությունն է ոչ այն, ինչ դուք երազում եք, նույնիսկ եթե դուք չեք տեսնում այդ կապը։ Գեներալը գեներալ կլինի, գնդապետ` գնդապետ, հետախույզը` հետախույզ, զինվորն էլ` զինվոր, եթե իշխանությունդ քոնը լինի։ Լուսինե Ազնաուրյան...