Քաղաքական

Դիմում  լոսանջելեսաբնակ հայ երիտասարդությանը. Ժիրայր Սէֆիլյան
Լուրեր, Քաղաքական

Դիմում լոսանջելեսաբնակ հայ երիտասարդությանը. Ժիրայր Սէֆիլյան

« Սիրելի' երիտասարդներ, Դո'ւք եք մեր երկրի ապագան և ձեր ներդրումը հայոց պետականաշինության գործին շատ կարեւոր է։ Կապ չունի' հայրենիքում եք, թե' ոչ։ Մեր երկիրը դժվարին օրեր է ապրում, և ձեր մասնակցությունը ազգային-ազատագրական պայքարին ոչ միայն կարեւոր, այլ անհրաժեշտ է։ Այս օրերին գտնվում եմ ԱՄՆ-ում` Լոս Անջելեսում և ցանկություն ունեմ շփումներ ունենալ լոսանջելեսաբնակ հայ երիտասարդության հետ։ Ովքեր հետաքրքրված են և անմիջական շփումների ցանկություն ունեն, կարող են կապ հաստատել ինձ հետ` զանգահարելով (747) 345 1121 կամ (818) 570 5511 հեռախոսահամարներին։ Ժիրայր Սէֆիլյան» ...
«Այսօր մենք դադար ենք վերցնում՝ հիշելու Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության զոհերին և թարմացնում ենք մեր խոստումը՝ երբեք չմոռանալ:
Միջազգային, Քաղաքական

«Այսօր մենք դադար ենք վերցնում՝ հիշելու Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության զոհերին և թարմացնում ենք մեր խոստումը՝ երբեք չմոռանալ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։ «Այսօր մենք դադար ենք վերցնում՝ հիշելու Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության զոհերին և թարմացնում ենք մեր խոստումը՝ երբեք չմոռանալ: 1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները ձերբակալեցին Կոստանդնուպոլսի հայ մտավորականներին և համայնքի ղեկավարներին, որով սկիզբ դրվեց հայ համայնքի դեմ բռնության համակարգված արշավին: Դրան հաջորդող տարիներին մեկուկես միլիոն հայերի տեղահանեցին, կոտորեցին կամ երթի տարան դեպի մահ՝ ողբերգություն, որն ընդմիշտ ազդեց հայ ընտանիքների սերունդների վրա: Այս ցավալի պատմությունը հիշելիս միանալով աշխարհի տարբեր երկրներին՝ մենք նաև անդրադառնում ենք հայ ժողովրդի տոկունությանը և վճռականությանը: Ողջ մնացածներից շատերը ստիպված եղան նոր կյանք սկսել նոր երկրներում, այդ թվում՝ Միացյ...
Հայաստանի ճանաչումը ԱՄՆ կողմից. 1920 թ.
Հայաստանաճանաչում, Քաղաքական

Հայաստանի ճանաչումը ԱՄՆ կողմից. 1920 թ.

Հայաստանն իր անկախությունն հռչակել է 1918 թ. մայիսի 28-ին: Հայաստանի Հանրապետության անկախությունը Փարիզի խաղաղության վեհաժողովի Գերագույն խորհրդի անունից (the Supreme Council of the Paris Peace Conference) 1920 թ. հունվարի 19-ին ճանաչել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իտալիան. «Համաձայնություն է կայացվել. (1) ճանաչել հայկական պետության կառավարությունը որպես de facto կառավարություն, պայմանով, որ այս ճանաչումը որևէ ձևով չի կանխորոշելու վերջնական սահմանների հարցը; (2) որ դաշնակից կառավարությունները պատրաստ չեն Անդրկովկաս ուղարկել երեք դիվիզիա, ինչի վերաբերյալ մտադրություն էր հայտնել Միջ-դաշնակցային հանձնաժողովը; (3) (ա) որպես սկզբունք ընդունել Կովկասյան պետություններ զինամթերքի և, եթե հնարավոր է, սննդի առաքումը. (բ) հրավիրել մարշալ Ֆոշին և ֆեդմարշալ Վիլսոնին որոշելու, թե ինչի՞ց պետք է բաղկացած լ...
108 տարի է անցել ժամանակակից Թուրքիայի օկուպացրած Հայաստանի արևմտյան տարածքների վրա
Արցախ, Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

108 տարի է անցել ժամանակակից Թուրքիայի օկուպացրած Հայաստանի արևմտյան տարածքների վրա

«Խորհրդային Հայաստան» նախագիծը Հայոց նոր ցեղասպանության ճանապարհն է 107 տարի է անցել ժամանակակից Թուրքիայի օկուպացրած Հայաստանի արևմտյան տարածքների վրա հայոց ցեղասպանությունից: Հայությունը պահանջում է աշխարհից, որպեսզի տարբեր երկրներ և տերություններ ճանաչեն 1915 թվականի Հայոց ցեղասպանության փաստը, սակայն արդյո՞ք մենք ինքներս ճանաչել ենք ցեղասպանության խորքային պատճառահետևանքային կապը: Ստիպված եմ փաստել, որ ըստ էության, մենք` հայերս, լիարժեք չենք ճանաչել և դասեր չենք քաղել այդ մեծ ողբերգությունից: Չենք ճանաչել, քանզի չենք հասկացել, որ Մեծ Եղեռնի պատճառը դա հայկական պետականության բացակայությունն էր: Ինքնիշխան պետական համակարգի բացակայությունն էր: Չենք ճանաչել, քանզի արդեն 107 տարի է մենք մեր անվտանգությունը վստահում ենք Ռուսաստանին, որը չապահովեց իրեն վստահված անվտանգության մանդատը` խոստանալ...
Հաագայի դատարանը կասեցրել է Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործի քննությունը. ներկայացվել են ՀՀ առարկությունները
Միջազգային, Քաղաքական

Հաագայի դատարանը կասեցրել է Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործի քննությունը. ներկայացվել են ՀՀ առարկությունները

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործով ՀՀ-ի անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Հայաստանի Նախնական Առարկություններն Ադրբեջանի կողմից ներկայացված ամբողջական հայցադիմումի վերաբերյալ՝ «փաստարկված կերպով հիմնավորելով Ադրբեջանի հայցադիմումում ներկայացված պահանջների մեծամասնության վերաբերյալ Դատարանի իրավազորության բացակայությունը, դրանց անընդունելի լինելու հանգամանքը»։ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի փոխանցմամբ՝ դատարանը կասեցրել է գործի քննությունը մինչև Հայաստանի կողմից ներկայացված Նախնական Առարկությունների վերաբերյալ որոշման կայացումը։...
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԻՏԻ ՈՏՆԱՀԱՐՎԻ
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԻՏԻ ՈՏՆԱՀԱՐՎԻ

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԻՏԻ ՈՏՆԱՀԱՐՎԻ 1. Ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ գործող սահմանդրության հիմքը ՀՀ անկախության մասին հռչակագիրն է։ (Տե՛ս՝ ՀՀ սահմանադրության 1-ին հոդվածը․ "Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, ․․․ ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:") 2. Իր հերթին, ՀՀ անկախության հռչակագրի անքակտելի մաս է հանդիսանում «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը։ (Տե՛ս՝ Անկախության հռչակագրի նախաբանը․ "կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկակա...
Ժիրայր Սեֆիլյանը լայն քննարկումներ է անցկացրել Կապիտոլիումում
Միջազգային, Քաղաքական

Ժիրայր Սեֆիլյանը լայն քննարկումներ է անցկացրել Կապիտոլիումում

Վերլուծական կենտրոնների և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումներից բացի, : Պարոն Սեֆիլյանը կոնգրեսականների հետ քննարկել է Հայաստանը Միացյալ Նահանգների և նրա արևմտյան գործընկերների հետ դաշինքի մաս կազմելու և ռուսական ուղեծրից դուրս բերելու անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի ներկայիս քաղաքական և անվտանգության իրավիճակին վերաբերող մի շարք զգայուն հարցեր։ ------------ In addition to his meetings with think tanks and former senior officials, Jirayr Sefilian held extensive discussions on Capitol Hill with members of Congress. He introduced NDA’s goal of moving Armenia into an alliance with the United States and its Western partners and away from the Russian orbit, as well as a variety of sensitive matters pertaining to Armenia’s current political and...