Լուրեր

«ՏԻՐ» մեդիան Լոռվա մարզում
Լուրեր, Հայաստանաճանաչում

«ՏԻՐ» մեդիան Լոռվա մարզում

Սեպտեմբերի 10-12-ը Ազգային-ժողովրդավարական բևեռի Լոռվա մարզային կառույցի հրավերով, «ՏԻՐ» մեդիայի աշխատանքային խումբը այցելել է Լոռվա մարզի սահմանամերձ գյուղեր։ Հանդիպումներ են եղել Մեծ Այրում, Ճոճկան, Օձուն, Հագվի, Սանահին համայնքներում և Ալավերդի քաղաքում։
Եղածը պահպանելու անհնարինության և հնարավորության մասին
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Եղածը պահպանելու անհնարինության և հնարավորության մասին

Հայաստանի քաղաքական խոսույթում 1990-ականներից սկսած ասպարեզ է նետվել մի արհեստական երկվություն։ Այն վտանգավոր վեճ է հարուցում այսպես կոչված իրական Հայրենիքի և պատմական Հայրենիքի ընկալումների և առ դրանք ձգտումների միջև։ Այդ արհեստական ու խիստ վտանգավոր վեճի ծայրահեղ դրսևորումները մի կողմի պարագայում հանգեցնում են Ցեղասպանությունը և Հայրենիքի կորսված հատվածի նկատմամբ իրավունքն ու ժառանգությունը, այդ թվում՝ 1-ին Հանրապետության իրավահաջորդությունը, ուրանալու դավաճանական «պրագմատիզմին», իսկ մյուս կողմի պարագայում՝ կենացախոսային վերացական հայրենասիրությամբ բավարարվելուն, որը, թող զարմանալի չթվա, դարձյալ ուրանում է 1-ին Հանրապետությունը։ Այս արհեստական վեճի հոգևոր-գաղափարական հայրը, այդու՝ դրանով ստեղծված ծայրահեղ տեսակետների ծնողն ու սնողը նույնն է և նրա անունն է Ռուսական կայսրություն։ ...