Լուրեր

ԱՄՆ Փոխդեսպան  Չիփ Լեյթինենը այցելել է Սյունիք
Լուրեր, Քաղաքական

ԱՄՆ Փոխդեսպան Չիփ Լեյթինենը այցելել է Սյունիք

Չիփ Լեյթինենը և նրան ուղեկցող անձնակազմը Հայաստան են ժամանել վերջերս, և իհարկե, նրանք չէին կարող չհիանալ Սյունիքի մարզի անկրկնելի բնաշխարհով ու չէին կարող բաց թողնել Տաթևի վեհանիստ վանական համալիր այցելելու հնարավորությունը։ Մեղրիում նրանք նաև այցելեցին Սբ․ Հովհաննես (Սբ․ Սարգիս) եկեղեցի՝ վայելելու հայկական միջնադարյան մշակույթի այս եզակի գոհարն իր ողջ պերճանքով ու գեղեցկությամբ։ Ի դեպ, ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից ֆինանսավորված ծրագրով մի քանի տարի առաջ այստեղ իրականացվել են պահպանության ու վերականգնման զգալի աշխատանքներ և վերականգնվել են 17-րդ դարի որմնանկարներ։ ...
«ՏԻՐ» մեդիան Լոռվա մարզում
Լուրեր, Հայաստանաճանաչում

«ՏԻՐ» մեդիան Լոռվա մարզում

Սեպտեմբերի 10-12-ը Ազգային-ժողովրդավարական բևեռի Լոռվա մարզային կառույցի հրավերով, «ՏԻՐ» մեդիայի աշխատանքային խումբը այցելել է Լոռվա մարզի սահմանամերձ գյուղեր։ Հանդիպումներ են եղել Մեծ Այրում, Ճոճկան, Օձուն, Հագվի, Սանահին համայնքներում և Ալավերդի քաղաքում։
Եղածը պահպանելու անհնարինության և հնարավորության մասին
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Եղածը պահպանելու անհնարինության և հնարավորության մասին

Հայաստանի քաղաքական խոսույթում 1990-ականներից սկսած ասպարեզ է նետվել մի արհեստական երկվություն։ Այն վտանգավոր վեճ է հարուցում այսպես կոչված իրական Հայրենիքի և պատմական Հայրենիքի ընկալումների և առ դրանք ձգտումների միջև։ Այդ արհեստական ու խիստ վտանգավոր վեճի ծայրահեղ դրսևորումները մի կողմի պարագայում հանգեցնում են Ցեղասպանությունը և Հայրենիքի կորսված հատվածի նկատմամբ իրավունքն ու ժառանգությունը, այդ թվում՝ 1-ին Հանրապետության իրավահաջորդությունը, ուրանալու դավաճանական «պրագմատիզմին», իսկ մյուս կողմի պարագայում՝ կենացախոսային վերացական հայրենասիրությամբ բավարարվելուն, որը, թող զարմանալի չթվա, դարձյալ ուրանում է 1-ին Հանրապետությունը։ Այս արհեստական վեճի հոգևոր-գաղափարական հայրը, այդու՝ դրանով ստեղծված ծայրահեղ տեսակետների ծնողն ու սնողը նույնն է և նրա անունն է Ռուսական կայսրություն։ ...