Լուրեր

Ահազանգման ժամանակն է Պեդրոս Մանուկյան
Լուրեր

Ահազանգման ժամանակն է Պեդրոս Մանուկյան

ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է, Որ երբ մենք կանդրադառնանք և կհայտնենք, որ պատրաստ ենք ընդունել նման կողմնորոշումը, մութ ուժերը վաղ թե ուշ կմտածեն Երևանում թուրքամետ կառավարող ուժ ներկայացնելու նման ծրագիր, և նա կարող է հեշտությամբ իրականացնել այդպիսի ծրագիր, քանի որ. Հայ բնակչության մեծ տոկոսն այսօր հայտարարում է հավանության մասին Մեղադրանքների առնչությամբ, թե գործող իշխանությունները իրականում գործում են ըստ թուրքական շահերի և հաշվարկների սա այն չէ, ինչ ինձ ամենից շատ սարսափեցնում է Ես չեմ ուզում լինել դատավոր կամ երդվյալ ատենակալների անդամ և դատավճիռներ ներկայացնել, ես ինձ թույլ չեմ տալիս լինել այդպիսի պատմություններ ստուգողը, որը դուրս է իմ պատկերացումներից, փորձից և կարողությունից, և ես չեմ մեկնաբանում դավադրության տեսությունները կամ գաղափարներ, որոնք դեռ հաստատված չեն որպես փաստեր ապացույցն...
108 տարի է անցել ժամանակակից Թուրքիայի օկուպացրած Հայաստանի արևմտյան տարածքների վրա
Արցախ, Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

108 տարի է անցել ժամանակակից Թուրքիայի օկուպացրած Հայաստանի արևմտյան տարածքների վրա

«Խորհրդային Հայաստան» նախագիծը Հայոց նոր ցեղասպանության ճանապարհն է 107 տարի է անցել ժամանակակից Թուրքիայի օկուպացրած Հայաստանի արևմտյան տարածքների վրա հայոց ցեղասպանությունից: Հայությունը պահանջում է աշխարհից, որպեսզի տարբեր երկրներ և տերություններ ճանաչեն 1915 թվականի Հայոց ցեղասպանության փաստը, սակայն արդյո՞ք մենք ինքներս ճանաչել ենք ցեղասպանության խորքային պատճառահետևանքային կապը: Ստիպված եմ փաստել, որ ըստ էության, մենք` հայերս, լիարժեք չենք ճանաչել և դասեր չենք քաղել այդ մեծ ողբերգությունից: Չենք ճանաչել, քանզի չենք հասկացել, որ Մեծ Եղեռնի պատճառը դա հայկական պետականության բացակայությունն էր: Ինքնիշխան պետական համակարգի բացակայությունն էր: Չենք ճանաչել, քանզի արդեն 107 տարի է մենք մեր անվտանգությունը վստահում ենք Ռուսաստանին, որը չապահովեց իրեն վստահված անվտանգության մանդատը` խոստանալ...
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԻՏԻ ՈՏՆԱՀԱՐՎԻ
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԻՏԻ ՈՏՆԱՀԱՐՎԻ

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԻՏԻ ՈՏՆԱՀԱՐՎԻ 1. Ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ գործող սահմանդրության հիմքը ՀՀ անկախության մասին հռչակագիրն է։ (Տե՛ս՝ ՀՀ սահմանադրության 1-ին հոդվածը․ "Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, ․․․ ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:") 2. Իր հերթին, ՀՀ անկախության հռչակագրի անքակտելի մաս է հանդիսանում «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը։ (Տե՛ս՝ Անկախության հռչակագրի նախաբանը․ "կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկակա...
59 գույք և 26 մլրդ դրամ բռնագանձելու պահանջ՝ Հովիկ Աբրահամյանից և մերձավորներից
Լուրեր, Քաղաքական

59 գույք և 26 մլրդ դրամ բռնագանձելու պահանջ՝ Հովիկ Աբրահամյանից և մերձավորներից

Հակակոռուպցիոն դատարանում սկսվեց Գլխավոր դատախազության՝ ի դեմս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության, ներկայացրած հայցադիմումի քննությունն ընդդեմ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի, վերջինիս կնոջ՝ Ջուլիետա Աբրահամյանի, որդու և դստեր՝ Արգամ և Աննա Աբրահամյանների,  ինչպես նաև՝ ընտանիքի հետ փոխկապակցված այլ անձանց: Հովիկ Աբրահամյանի ներկայացուցիչ, փաստաբան Վարազդատ Ասատրյանը նիստը նախագահող դատավոր Կարապետ Բադալյանին ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց՝ նշելով, որ պատասխանող կողմի համար օբյեկտիվ հիմքեր են առաջացել դատավորի կանխակալ վերաբերմունքի վերաբերյալ: Մասնավորապես՝ գործի քննությունը չի հետաձգվել նոր ներկայացուցիչ ներգրավելու հիմքով, բայցի այդ, չի երկարացվել հայցադիմումի պատասխանի ժամկետը, որով խախտվում է կողմերի հավասարության սկզբունքը: Ներկայացուցիչներին արդ...
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Բրազիլիայի դեսպանին
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Բրազիլիայի դեսպանին

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 20-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր: Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: ...
«Արեւմտամետ» նիկոլը ՀԱՊԿ-ի զորքերը հրավիրում է Հայաստան:
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

«Արեւմտամետ» նիկոլը ՀԱՊԿ-ի զորքերը հրավիրում է Հայաստան:

«Արեւմտամետ» նիկոլը ՀԱՊԿ-ի զորքերը հրավիրում է Հայաստան: «Արեւմտամետ» նիկոլը նույն ձև ռուսահպատակ է, ինչ` «նախկիները»: Դա պարզ էր նույնիսկ 2020 թվականի պատերազմներից առաջ: Եթե ՀԱՊԿ-ի զորքերը մտնեն Հայաստան, դա կլինի Հայաստան պետության վերջը: Պատրասվե՛լ դիմադրությանը: Սամվել Ասլիկյան
Գագիկ Բեգլարյանի, Սամվել Ալեքսանյանի, Հրանտ Դավթյանի ու նրանց հարազատների  չհայտարարագրված տները Դուբայում
Լուրեր, Քաղաքական

Գագիկ Բեգլարյանի, Սամվել Ալեքսանյանի, Հրանտ Դավթյանի ու նրանց հարազատների չհայտարարագրված տները Դուբայում

Արաբական թերակղզու տաք ավազների վրա վեր խոյացած Դուբայը, որը վերջին մի քանի տասնամյակում դարձել է աղմկոտ մեգապոլիս, դեպի իրեն է ձգում ոչ միայն սովորական տուրիստներին աշխարհի տարբեր անկյուններից, այլեւ հարուստներին, որոնք այստեղ գալիս են, մասնավորապես, մեծ ներդրումներ կատարելու: Անշարժ գույքի շուկան այդպիսի ներդրումների հրաշալի տեղ է: Փողերի հսկայական հոսքին նպաստում են Դուբայի եւ համանուն էմիրության ոչ թափանցիկ իրավասություն (jurisdiction) լինելը, իշխանությունների կողմից թույլ կարգավորումներն ու ներդրումների ծագումնաբանության հանդեպ անտարբերությունը:  Դուբայը հայ օլիգարխների, քաղաքական գործիչների, պետական տարբեր պաշտոնյաների սիրելի վայրերից է։ Երբեմն նրանք իրենց զավակների հարսանիքներն են այնտեղ կազմակերպում, ծնուդներն են նշում, քաղաքական խորհրդակցություններ անցկացնում, գործարքների համար...
Սահմանադրությամբ Փաշինյանն իրավունք չունի ստորագրելու սահմաններին վերաբերող փաստաթուղթ
Արցախ, Լուրեր, Միջազգային, Քաղաքական

Սահմանադրությամբ Փաշինյանն իրավունք չունի ստորագրելու սահմաններին վերաբերող փաստաթուղթ

Բանակցություններ վարել չհասցնելու վերաբերյալ հայտարարություններն, առնվազն տարօրինակ են։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արա Պապյանը։ «Մայիսին արդեն կլրանա 5 տարին, ինչ Նիկոլ Փաշինյանը իշխանության գլխին է։ Դա մի ամբողջական ու լիարժեք ժամանակաշրջան է։ Շատ քաղաքական գործիչներ անգամ դրա կեսն են պաշտոնավարում ու շատ բան հասցնում։ Պարզապես ինքը հերթական անգամ ձախողել է ու հերթական անգամ փորձում է ուրիշներին մեղավոր ճանաչել այդ հարցում»,- ասաց նա։ Անդրադառնալով ներկայում ադրբեջանական կողմի հետ տարվող բանակցություններին ու դրանց վերաբերյալ հանրության անտեղյակությանը՝ Պապյանն ասաց, որ դա կարող է հղի լինել շատ վատ հետևանքներով։ «Դա կարող է շատ վատ հետևանք ունենալ, և ես այդ մտահոգությունն ունեմ, որովետև որևէ մեկը, որևէ պաշտոնյա իրավունք չունի նման հարցերը նման գաղտնիությամբ վարել...