Լուրեր

Միացյալ Նահանգները փաստել է, որ Ադրբեջանն է հրետանակոծել Հայաստանի տարածքը
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

Միացյալ Նահանգները փաստել է, որ Ադրբեջանն է հրետանակոծել Հայաստանի տարածքը

Միացյալ Նահանգները տեսել է բավական ապացույցներ այն փաստի, որ Ադրբեջանը հրետանակոծում է Հայաստանի տարածքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում ասաց ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը։ «Ինչպես արդեն ասացինք՝ պետքարտուղար Բլինքենն իր հայտարարության մեջ կոչ էր արել Ադրբեջանի նախագահ Ալիևին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, դադարեցնել ռազմական ուժերի ներգրավումը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարևոր հարցերի կարգավորման գործում… Մենք զգալի ապացույցներ ենք տեսել, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքը և զգալի վնաս հասցնում Հայաստանի ենթակառուցվածքներին։ Սակայն ամենակարևորը մեզ համար այն է, որ երկու կողմերն էլ հանձնառու լինեն ռազմական գործողությունների դադարեցմանը և ավելի լայն համատեքստում ապաէսկալացմանը»,- նշեց Փրայսը։ Պատասխանելով հարցին, ...
Հայեր ջան, նայեք ուկրաինացիներին և ոգևորվեք. Սամվել Ասլիկյան
Լուրեր, Քաղաքական

Հայեր ջան, նայեք ուկրաինացիներին և ոգևորվեք. Սամվել Ասլիկյան

Հայեր ջան, նայեք ուկրաինացիներին և ոգևորվեք: Նայեք թե ինչպես է համեմատաբար փոքր երկիրը հաղթում իր համեմատ մի քանի անգամ մեծ երկրին: Մի վախեցեք ոչնչից, խորքում մենք ուկրաինացիներից պակաս հզոր չենք: Ուղղակի պետք է գտնենք մեզ, մեր իրական տեսակը: Չեմ ուզում այդ որոնումը լինի ցավի ու պատերազմի ընթացքում: Մի վախեցեք ոչնչից, հավատացեք ինքներդ ձեզ: Հերիք նայեք դեպի հյուսիս, սպանե'ք ձեր մեջի հյուսիսը: Սպանե'ք, և թողեք միայն Կոմիտասներին ու Նժդհեներին, որ արեւմուտքից արևը մեր վրա էլ շողա: Մի վախեցեք ոչնչից, մենք թաթարստան երազողների գրպանը նայող ժողովուրդ չենք, մենք պուտինի ընկեր համարվողների հույսին չենք, մենք թավշյա թուրք ղեկավարների տեսակից չենք: Մենք ավելի վեհ ենք: Հայ ժողովուրդը 44 օր դիմադրեց ադրբեջանական զինուժին, որին աջակցում էր թուրքական բանակի ղեկավար կազմը, Մերձավոր Արևել...
Ուկրաինայի ԶՈՒ-ին անհրաժեշտ կլինի նոր հարձակումներ կազմակերպել՝ բոլոր գրավյալ տարածքներն ազատագրելու համար
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Վերլուծական, Քաղաքական

Ուկրաինայի ԶՈՒ-ին անհրաժեշտ կլինի նոր հարձակումներ կազմակերպել՝ բոլոր գրավյալ տարածքներն ազատագրելու համար

Ուկրաինան պատերազմի ընթացքը շրջել է իր օգտին, սակայն ներկայիս հակահարձակումը ինչ-որ պահի կավարտվի։ Օկուպանտները նոր պաշտպանական գիծ կկառուցեն, տեղ-տեղ կիրականացնեն լոկալ գրոհներ։ Ուկրաինայի ԶՈՒ-ին անհրաժեշտ կլինի նոր հարձակումներ կազմակերպել՝ բոլոր գրավյալ տարածքներն ազատագրելու համար։ Այս առումով պատերազմը կձգձգվի մինչև 2023 թվականը։ Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) վերլուծաբանները այս եզրակացության են եկել Ուկրաինայի ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին նոր ավանդական զեկույցում: Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) հրապարակած քարտեզը սեպտեմբերի 11-ի դրությամբ։ ...
Պետք է արմատապես փոխել ՀՀ արտաքին կողնորոշիչները և մերձենալ Արևմուտքի հետ, որ Հայաստանի համար լավ լինի
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Պետք է արմատապես փոխել ՀՀ արտաքին կողնորոշիչները և մերձենալ Արևմուտքի հետ, որ Հայաստանի համար լավ լինի

Ոմանք գրում են, եթե Ռուսաստանը պարտվի Ուկրաինայում, ապա Հայաստանի համար վատ է լինելու։ Ոչ մի եթե էլ չկա` պարտվելու է միանշանակորեն։ Դրա մասին ասել և խոսել ենք պատերազմի հենց սկզբից։ Նաև ասել ենք` եթե չենք ուզում, որ Հայաստանի համար վատ լինի, ապա պետք է արմատապես փոխել ՀՀ արտաքին կողնորոշիչները և պիտի ջանալ մերձենալ Արևմուտքի հետ։ Մասնավորապես ԱՄՆ հետ։ Ակնհայտ փաստ է, եթե մնում ես պարտվողի հետ` դու էլ ես պարտվելու։ Մնացածը` բա եկեք չցանկանանք Ռուսաստանի պարտությունը, չուրախանանք Ուկրաինայի հաղթանակներով, գավառական ռոմանտիզմ է։ Ռուսաստանը պարտվում է, իսկ Ուկրաինան հաղթում է, ոչ թե մեր ցանկության պատճառով, այլ քանի որ Ուկրաինան ավելի ուժեղ է։ Իսկ Ուկրաինան ավելի ուժեղ է, քանի որ ունի ճիշտ դաշնակիցներ, որոնք բազմաթիվ անգամներ բոլոր առումներով ուժեղ են Ռուսաստանից։ Կան շատ պարզ ու ակնհայտ...
Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են ազատագրել բնակավայրերը
Լուրեր, պատերազմ Ուկրաինայում, Քաղաքական

Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են ազատագրել բնակավայրերը

Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են ազատագրել Խարկովի մարզի և Հարավբուգյան ուղղությամբ գտնվող բնակավայրերը: Այս մասին ասված է «Facebook»-ում Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ տեղեկատվության մեջ։ «Շարունակվում է Խարկովի մարզում և Հարավբուգյան ուղղությամբ ռուս օկուպանտների կողմից ժամանակավորապես գրավված բնակավայրերի ազատագրումը։ Մեր զինծառայողների անվտանգության նկատառումներից ելնելով ՝ պաշտոնական տեղեկատվությունը կտրամադրվի ավելի ուշ», - նշել են գլխավոր շտաբում։ Հաղորդվում է նաև, որ մեկ օրվա ընթացքում ցամաքային խմբավորումների գործողություններին աջակցելու համար պաշտպանության ուժերի ավիացիան ավելի քան 17 հարված է կատարել հակառակորդի կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումների հենակետերին, ինչպես նաև զինամթերքի պահեստներին: Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ...
«ՀԻՄՔ». Մեզ մոտ չի լինելու Հս. Կորեա‚ մեզ մոտ կարող է լինել Հրվ. Կորեա. Արա Պապյան
Լուրեր, ՀԻՄՔ, Նյութերի ընտրանի, Վերլուծական, Տեսանյութ, Քաղաքական

«ՀԻՄՔ». Մեզ մոտ չի լինելու Հս. Կորեա‚ մեզ մոտ կարող է լինել Հրվ. Կորեա. Արա Պապյան

«ՀԻՄՔ». Մեզ մոտ չի լինելու Հյուսիսային Կորեա‚ մեզ մոտ կարող է լինել Հարավային Կորեա. Արա Պապյան https://www.youtube.com/watch?v=SH1O6EgJD-M
Մեզ համար շատ դժվար է, բայց մենք առաջ ենք գնում. Վալերի Զալուժնիյ (տեսանյութ)
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Մեզ համար շատ դժվար է, բայց մենք առաջ ենք գնում. Վալերի Զալուժնիյ (տեսանյութ)

Վերջին մի քանի օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը ռուս զավթիչներից ազատագրել են ավելի քան հազար քառակուսի կիլոմետր տարածք։ Այս մասին «Telegram»-ում հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին, փոխանցում է «Ukrinform»-ը։ «Ավելի քան 1000 քառ. կմ ազատագրված օկուպանտից վերջին մի քանի օրերին. Մեզ համար շատ դժվար է, բայց մենք առաջ ենք գնում։ Մենք շնորհակալ ենք համաքաղաքացիներին, ովքեր օգնում և սպասում են մեզ: https://www.youtube.com/watch?v=WYUVZGxvXr0&t=17s...
ՈՐՔԱ՞Ն ԿՏԵՎԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ. Վալերի Զալուժնիյ, Միխայիլ Զաբրոդսկի
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Վերլուծական, Քաղաքական

ՈՐՔԱ՞Ն ԿՏԵՎԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ. Վալերի Զալուժնիյ, Միխայիլ Զաբրոդսկի

Ռազմական փորձագետների և վերլուծաբանների ճնշող մեծամասնության այսօրվա ընկալմամբ՝ 2022թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմը վաղուց դուրս է միջին ինտենսիվության տեղական կոնֆլիկտից: Սա վերաբերում է նաև տարածական ցուցանիշներին, ներգրավված ռազմական ուժերի քանակին, ինչպես նաև այս ռազմական առճակատմանը բնորոշ զենքերի և այլ բարձր տեխնոլոգիական սարքավորումների համոզիչ ցանկին: ՈՐՔԱ՞Ն ԿՏԵՎԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ Հատկապես ուշագրավ է այս հակամարտության տեւողության հարցը։ Ի վերջո, ոչ մի ներկայացված տարբերակով դա չի տեղավորվում, հայտարարված ռուսական «բլիցկրիգի» կամ 21-րդ դարասկզբի պատերազմներում ռազմական գործողությունների ակտիվ փուլերի տևողության մեջ։ Ամեն դեպքում, պատերազմի տևողությունն արդեն ամիսներով է չափվում։ Եվ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այս...
Հիմնական պատասխանատուն և մեղավորը Նիկոլ Փաշինյանն է
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Հիմնական պատասխանատուն և մեղավորը Նիկոլ Փաշինյանն է

Հիմնական պատասխանատուն և մեղավորը Նիկոլ Փաշինյանն է Պատերազմից երկու տարի անց Արցախի ՊԲ նախկին հրամանատարների նկատմամբ քրեական հետապնդումն ունի երկու հիմնական փոխկապված նպատակ. 1) Աղավաղել, հեղինակազրկել ու լուսանցք մղել զենքի մարդուն, զենքով դիմադրողին՝ հող նախապատրաստելով առաջին հերթին Արցախի ՊԲ լուծարման և զինաթափման համար։ Մասնավորապես, զինաթափումն արդեն սկսել են Սյունիքի մարզի՝ Արցախին հարակից գյուղերում։ 2) Ռուս-թուրք-ադրբեջանական եռյակ դաշինքի և նրանց հանցակից նախկին ու ներկա վարչակազմերի դավադրության արդյունք պարտությունը վերագրել զինվորականներին ու բանակին՝ ձգտելով մաքրել քաղաքական ղեկավարության անլուր դավաճանության ոճիրը և նրան փրկել ապագա անխուսափելի դատաստանից։ Ստիպված ենք հիասթափեցնել մեր ժողովրդին կործանման տանելու ծրագրով առաջնորդվող այս գավառամիտ տգետներին և ասե...