Հայաստանում ռուսական լրատվամիջոցների փակման գերկարևորությունը

Ռուսաստանի Դաշնության և նրա տեղեկատվական դիվերսանտների տեղեկատվական և հոգեբանական հարձակումը հայկական ցանցի վրա ու խուճապ սերմանելու փորձերը ևս մեկ անգամ ընդգծում են Հայաստանում ռուսական լրատվամիջոցների փակման գերկարևորությունը։ Քանի դեռ գործում է ռուսական քարոզչությունը, պետք է մասնագիտորեն ընդունել, որ շատ ու շատ դժվար է լինելու հայ հասարակությանը մոբիլիզացնել ագրեսորին դիմակայելու անհրաժեշտության շուրջ։

Եթե Հայաստանի իշխանությունն ի վիճակի չէ բարձրացնել այդ հարցը, ապա պետք է մտածել հասարակական ճնշման մասին, որը կստիպի իշխանությանը լռեցնել թշնամու ձայնը։ Այո՛, ճիշտ այդպես: Եկել է ռազմական տերմինաբանության և երևույթը իր անունով անվանելու ժամանակը. ռուսական լրատվամիջոցները թշնամու ձայնն են։

Ես հայ հասարակության հետ չեմ աշխատել, ավելի ճիշտ՝ դասախոսություններ եմ կարդում, խոսում և այլն, բայց հասարակական ակցիաների կազմակերպմամբ չեմ զբաղվում։ Երևի եկել է ակցիաներ կազմակերպելու ժամանակը, այնպիսի ակցիաների, որ այդ ալիքները փակվեն և հայ հասարակությանը տրվի վերականգնվելու հնարավորություն։

Բայց ամեն դեպքում, ձեր միջավայրում, ձեր բլոգներում դուք պետք է խոսեք «տեղեկատվական հիգիենայի» անհրաժեշտության մասին։ Չդիտե՛լ, չլսե՛լ, չկարդա՛լ և հղում չտա՛լ ռուսական լրատվամիջոցների ալիքներին և բովանդակությանը: Կարծում եմ, որ այս ուղերձը միանգամայն հնարավոր է փոխանցել գոնե ձեր շրջապատին և պատրաստ լինել հասարակության մի մասի ագրեսիվ արձագանքին, որն արդեն իսկ գտնվում է հոգեբանական ազդեցության տակ:

 

Հրաչյա Արզումանյան