Պատմությունը վերաշարադրելու Փաշինյանի փորձերը չեն ծառայում ազգային շահերին, այլ խարխլում են դրանք. Օսկանյան
Երեկ Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ դիմեց մանիպուլյացիաների՝ փորձելով Հայաստանի ազգային շահերը վերաիմաստավորելու քողի տակ արդարացնել իր պարտվողական մոտեցումը։ Նրա հռետորաբանությունը կարող է ոմանց համար պրագմատիկ թվալ, բայց դրա տակ թաքնված է պատմական ռեվիզիոնիզմի անհանգստացնող միտում, որը Հայաստանի երկարաժամկետ հեռանկարում վտանգում է անվտանգությունն ու ազգային ինքնությունը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի աշխատանքները համակարգող, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը: «Ազգային շահերը պետք է զարգանան՝ ի պատասխան աշխարհաքաղաքական իրողությունների, սակայն դրանք չեն կարող կառուցվել պատմական ճշմարտությունների ջնջման կամ խեղաթյուրման վրա։ Հայաստանի ն...