Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսություն 2022թ. համատեղ հայտարարություն
Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսություն 2022 թ. համատեղ հայտարարություն
3 մայիսի 2022թ.
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության կառավարությունները Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության վերաբերյալ հանդես են եկել հետևյալ համատեղ հայտարարությամբ:
Ս.թ. մայիսի 2-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցութամբ Վաշինգտոնում մեկնարկեց Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստը, որի ընթացքում Միացյալ Նահանգներն ու Հայաստանը երկուստեք վերահաստատեցին երկկողմ հարաբերությունների բոլոր ուղղություններում կապերն ամրապնդելու իրենց հանձնառությունը։
Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության այս փուլը համընկավ հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի հետ։ Պատվիրակությունները դր...