Արսեն Տեր-Պողոսյան. Ազգային, ռազմական գործիչ
Արսեն Տեր-Պողոսյան ազգային, ռազմական գործիչ, 1918 թվականի մայիսի 22-29-ի Ապարանի հերոսամարտի կազմակերպիչ - աշխարհազորի հրամանատար, հունական բանակի գնդապետ (1920 թվական)։
Րաֆֆու հերոս Խենթի` Սամսոն Տեր-Պողոսյանի և նրա առաջին կնոջ` Աննա Տեր-Թադևոսյանի որդին է։
19-րդ դարավերջին վերադարձել է Հայաստան և, ազգային-ազատագրական շարժման մասնակից իր ժամանակակից երիտասարդների նման, անցել էԱրևմտյան Հայաստան և Զորավար Անդրանիկի հրամանատարությամբ մասնակցել բազմաթիվ մարտերի՝ աչքի ընկնել արտակարգ խիզախությամբ ու հնարամտությամբ։ Հայ ազգային ազատագրական շարժման առաջնորդներից Նիկոլ Դումանի հրամանով 1905 թվականի հունիսի 4-ին իր մարտախմբով եկել է Ապարանի տարածաշրջանի Արտաշավան գյուղ և միավորելով տեղական ուժերը՝ մոտ 150 ձիավոր ու հետևակ մարտիկ, պլանավորել է պաշտպանել Ապարանի և Աշտարակի հայկական գյուղերի բ...










