Պարույր Սևակ ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ․ ՂՈՂԱՆՋ ԱՎԵՏԻՍԻ
https://youtu.be/A5X6NubguVs
Մի հրաշալի՜ց-անսովո՜ր երազ. Հարավից չված հազարան մի հավք, Սոխակի ձայնով-ուժով անգըղի, Աքլորների հետ լուսայգ շեփորեց կտուրներն ի վար, Հետո դարավոր կաղնու փչակը կտցով քչփորեց Եվ - մե՜կ էլ հանկարծ - Իր կտցի վրա այնտեղից հանեց Շողեր ծալծըլված, Շողեր դարսիդարս՝ Օձունի վանքի Շարակնոցի պես: Մինչ այդ շողերը, ծալ-ծալ բացվելով, Հենց այն է պիտի - ծլընգ հա՜ ծլընգ - զնգային կարմիր, Հազարան հավքը հրթիռվեց-գնաց՝ Վերև սուրացող ասուպի նման, Եվ... թառե՞ց արդյոք Լուսաստղի վրա, Թե՞ ինքը դարձավ Լուսաստըղ մի նոր... ...Երևի այդօր - քանի՜ դար հետո - Երկինք ու երկիր հաշտվեցին նորից... ...Երևի այդօր - քանի՜ դար հետո - «Հայաստան» բառից պոկվեցին - ընկան «Ռուսա»-ն ու «Տաճկա»-ն......










