Սարդարապատի հերոսամարտ
Օսմանյան բանակի արշավանքն Արևելյան Հայաստան
1917 թվականին Ռուսաստանում հոկտեմբերյան հեղաշրջումից և ապա դեկտեմբերի 5-ին Երզնկայում Օսմանյան կայսրության 3-րդ բանակի և Անդրկովկասի կոմիսարիատի միջև կնքված զինադադարից հետո Կովկասյան ճակատից, մասնավորապես` Արևմտյան Հայաստանի տարածքից նահանջող ռուսական զորքերին սկսեցին փոխարինել նոր կազմավորվող փոքրաթիվ հայկական զորաջոկատները։ Օգտվելով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից՝ օսմանյան կառավարությունը ծրագրեց վերանվաճել համաշխարհային պատերազմի ընթացքում ռուսական բանակի գրաված տարածքները, ապա նաև ներխուժել Արևելյան Հայաստան ու Հարավային Կովկաս[2]։
1918 թվականի փետրվարին հարձակման անցնելով՝ թուրքական 3-րդ բանակը հաջորդաբար սկսեց գրավել Արևմտյան Հայաստանի բնակավայրերը։ Ապրիլին՝ Տրապիզոնի հաշտության բանակցությունների ձախողումից հետո 3-րդ բանակի հրամա...